ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքկանությունը՝ կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի թոհուբոհում
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Դեղամիջոցների ձեռքբերման հարցում Իրանի համար արգելքների չլինելու մասին ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունները սուտ են»:
Չորեքշաբթի օրը, Իրան Պրեսին տված հարցազրույցում Աբբաս Մուսավին ասել է.«Իրանի ֆինանսական աղբյոր հանդիսացող երկրներից մեկի հետ բանակցություններըշարունակվում են արդեն շուրջ երեք շաբաթ, սակայն ամերիկացիների թույլ չեն տալիս, որպեսզի Իրանն ու Շվեյցարևիան ֆինասնական մեխանիզմի միջոցով համագործակցեն»:
Իրանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ Շվեյցարիայի միջոցով Իրանին դեղեր ու բժշկական սարքավորումները տրամադրելու հարցում արգելքները վերացվել են, ինչը չի համապատասխանում իրականությանը:
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն խախտեց իր միջազգային հանձնառությունները, վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և առավելագույն ճնշման շրջանակներում արգելեց սննդի, դեղերի ու բժշկական սարքավորումերի վաճառքն Իրանին:
Իրանում կորոնավիրուսի տարածման թոհուբոհում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսում է Թեհրանին օգնելու մասին, մինչդեռ առավելագույն ճնշման հիմնական թիրախն իրանցիներն են, որոնք այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Իրանին մարդասիրական օգնություններ փոխանցելը երկքաղաքացի բանտարկյալների ազատ արձակմամբ պայմանավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարի կոչը խոսում է ԱՄՆ-ի քարոզչական ու կեղծ քաղաքկանության մասին, որը նույնիսկ կորոնավիրուսի վարակն է համարում հնարավորություն՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելու համար:
Արձագանքելով Իրանում կորնավիրուսի տարածումից հետո Թեհրանին օգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«ԱՄՆ-ի հայտարաության ճշմարտացիությունը հնարվոր է ստուգել միայն ՀԳՀԾ-ով ստանձնած այս երկրի օրինական հանձնառությունների իրագործմամբ»:
ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը, հատկապես Իրանի ժողովրդի ապրելու իրավունքի թիրախավորումը, հակամարդկային հանցագործություն է: Այլ խոսքով, դեղերի վրա պատժամիջոցներ սահմանողները ոչ միայն մարդու իրավունքների խախտողներ, այլև մարդասպաններ են: Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանիի ասելով, խաղաղ մարդկանց դեմ դեղերն ու սնունդը որպես զենք կիրառելը կարելի է անվանել միայն հակամարդկային հանցագործություն:
Աշխաարհի համար պարզ է, որ Իրանը գտնվում է սահմաններ չճանաչող կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Բժշկական սարքավորումների և դեղերի հայթայթման ոլորտում առկա բոլոր արգելքներով հանդերձ, Իրանը պայքարում է այս մահացու վիրուսի դեմ և բուժում է վարակված հիվանդներին:
Այժմ Իրանի տարբեր ոլորտների, այդ թվում զինված ուժերի մասնագետները, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցում են ժողովրդին: Ազգային այս շարժմանը զուգահեռ, Իրանի գիտելիքահենք ընկերությունները փորձում են արտադրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայք: Բժշկական ու հետազոտական ոլորտներում տարվող ջանքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի դաժան ու անօրինական պատժամիջոցների առկայությամբ հանդերձ Իրանը շարունակումէ գտնվել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: