Մարտ 18, 2020 17:59 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամը դեմ է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով օգնել Վենեսուելային

Վենեսուելայում Կորոնավիրուսի բռնկման հետևանքով Արժույթի միջազգային հիմնադրամը, հետևելով ԱՄՆ-ին, հրաժարվել է վարկ տրամադրել Կարակասին:

Արժույթի միջազգային հիմնադրամը մերժել է Կորոնայի դեմ պայքարի համար Վենեսուելային տրամադրել 5 միլիարդ դոլար օգնություն:

ԱՄՀ-ն հայտարարել է որ որոշումը կայացվել է, քանբի որ միջազգային հանրությունը չի ընդունում Վենեսուելայի կառավարության օրինականությունը:

ԱՄՀ խոսնակը  հայտարարել է. «Դժբախտաբար, դիմումը հնարավոր չէ ընդունել, քանի որ ԱՄՀ-ն համագործակցում է միայն այն երկրների հետ, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից: Ներկա դրությամբ համաշխարհային հանրությունը թափանցիկ տեղեկատվություն չունի Վենեսուելայի կառավարության  վերաբերյալ»:

Երեքշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Արժույթի միջազգային հիմնադրամից խնդրել էր 5 միլիարդ դոլարով օգնել երկրին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

1999 թ.-ից ի վեր Վենեսուելայում ձախակողմյան կառավարությունը իշխանության գալուց հետո,  ԱՄՀ-ի հետ այդ երկրի հարաբերությունները լարվել են: 2007-ին Վենեսուելայի նախկին նախագահ Հուգո Չավեսը ԱՄՀ-ին անվանեց «ԱՄՆ շահերը սպասարկող ինստիտուտ»:

Վենեսուելային չօգնելու մասին ԱՄՀ-ի հայտարարությունը տարօրինակ է:

Արժույթի միջազգային հիմնադրամի խոսնակը պնդում է, որ Վենեսուելայի կառավարությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն այդ հայտարարությունը կեղծ է:

Վենեսուելայի ներկա կառավարությունը, Մադուրոյի գլխավորությամբ,  ՄԱԿ-ի անդամ է և պաշտոնապես ճանաչվել է այդ  միջազգային կառույցի կողմից:

ԱՄՀ խոսնակը պնդում է, որ արևմտյան մի շարք երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, ճանաչել են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, սակայն դա քննադատության է արժանացել աշխարհի շատ երկրների, ներառյալ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից: ՄԱԿ-ում Վենեսուելայի  կառավարության մանդատը չի հանձնվել Գուայդոյին, հետևաբար, Հիմնադրամն այս կեղծ պնդումի հիման վրա չի կարող ֆինանսական օգնություն չտրամադրել Վենեսուելային ՝ կորնավիրուսի դեմ պայքարելու համար:

Թվում է ԱՄՀ-ն  և ԱՄՆ կառավարությունը, հետևելով Թրամփի վարչակազմի ցանկությանը այս որոշումը կայացրել են Վենեսուելայի ձախակողմյան կառավարության վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար:

Թրամփի վարչակազմը կարծում է, որ  հրաժարվելով օգնել Կարակասին, կարող է նթահող պատրաստել Մադուրոյի կառավարության տապալման համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձախակողմյան կառավարությունը և այդ նպատակով օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը,  ճնշում գործադրելը և մարդասիրական օգնություններից հրաժարվելու միջոցները:

 

 

 

 

Պիտակ