ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները և դրանց չեղարկմանն ուղղված կոչերը
Չնայած աշխարհում, ներառյալ Իրանում կորոնավիրուսի տարածմանը, և դրա դեմ հետևողական ու բազմակողմանի պայքարին, Միացյալ Նահանգներն Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում շարունակում է իր պատժամիջոցները և ավելացնում դրանք:
ԱՄՆ-ն Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության պատրվակով, իրանցի մի խումբ գիտնականների անունները ներառել է իր պատժամիջոցների ցուցակում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ միջուկային վառելիքի ոլորտում Իրանի վերջին գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված է․ «Ի պատասխան Իրանի ռեժիմի անընդունելի միջուկային գործունեության ծավալման, ԱՄՆ առևտրի նախարարությունը մարտի 16-ին պատժամիջոցներ է սահմանում իրանցի 5 գիտնականի նկատմամբ»։
2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանի դեմ ԱՄՆ-ի անմարդկային ու միակողմանի պատժամիջոցների ազդեցության նվազեցմանն ուղղված եվրոպացիների պարտավորությունների չկատարման դիմաց, Իրանը ձեռնամուխ եղավ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատմանը։ և դա իրականացրեց հինգ փուլում։ Թրամփի վարչակազմը շրջանցում է այն փաստը, թե ինչու է Իրանը նման քայլի գնացել։ Վաշինգտոնը, որ հանդիսանում է այս խնդրի գլխավոր պատճառը, հայտարարել է․ «Իրանի վերջերս իրականացրած միջուկային գործողությունները, ներառյալ ուրանի հարստացված պաշարների ավելացումը և ուրանի հարստացման աստիճանի բարձրացումը, նշանակում են, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն ունի»։ Սակայն դա այդպես չէ։ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունն իր 16 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ լինելու փաստը և նույնիսկ իր վերջին զեկույցում անդրադարձել է միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված Իրանի քայլերին, սակայն չի նշել միջուկային զենք ստեղծելու Իրանի մտադրության մասին:
Անցած երկու օրերի ընթացքում, ԱՄՆ-ն նավթաքիմիական ու միջուկային ոլորտներում նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։ Հատկանշական է, որ Իրանն այսօր պայքարում է կորոնավիրուսի դեմ և առավել քան երբրևէ, ունի բժշկական սարքավորումների ու դեղորայքի և այլ երկրների օգնության կարիքը: Սակայն Վաշինգտոնի պատժամիջոցները մեծ խոչընդոտ են կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարին։
Թրամփի վարչակազմի գործունեության անցյալը ցույց է տալիս, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հաշվի չեն առնում Իրանի դեմ պատժամիջոցների բացասական ազդեցությունը կամ նույնիսկ իրանցիների կյանքին սպառնացող վտանգը։ Նրանք պարզապես ձգտում են Թեհրանին պարտադրել զիջել Վաշինգտոնի անօրինական ու բռնի ցանկություններին;