ԱՄՆ-ին կոչ է արվել ստուգել կենսաբանական լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոքի հավանականությունը
Չինաստանի իշխող կուակցության «Ժողովուրդ» թերթը, կոչ է արել ստուգել կենսաբանական լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոքի հավանականությունը:
Թերթը գրել է, որ կորոնավիրուսի տարածման հարցում ԱՄՆ-ի բանակի մանրէաբանական լաբորատորիայի դերի մասին առակա են անորոշություններ, ինչի համար այդ երկիրը պետք է պարզաբանումներ ներկայացնի:
Չինաստանում և աշխարհում կորոնավիրուսի տարածումից հետո լուրեր են տարածվել, որ վիրուսը կարող է արտադրված լինել ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիայներում:
Չինաստանի Վուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկումից մի քանի ամիս առաջ, փակվել էր ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Fort Detrick ռազմական լաբորատորիան: 2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Յորք Թայմսը գրել էր, որ լաբորատորն փակվել է վտանգավոր նյութերի արտահոսքի պատճառով:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդման, այդ լաբորատորիան ուսումնասիրում էր նոր կորոնավիրուսը և, հնարավոր է, նույնիսկ վիրուսի արտահոսքի պատճառ է դարձել:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի ռազմական լաբորատորիաներում որոշ մահացու վիրուսների վրա աշխատանքներն այդ երկրին ստիպել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կենսաբանական զենքի վրա: Կորոնավիրուսի բռնկման հետ զուգահեռ և Չինաստանում ԱՄՆ-ի առևտրային պատերազմը սկսելու հետևանքով, ավելի է մեծացրել այն ենթադրությունը, թե կորոնավիրուսը Վուհան քաղաք են տարել ամերիկացի բանակայինները՝ Չինաստանի տնտեսությունը թուլացնելու նպատակով:
Հունվարի վերջին Չինաստանի Վուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկումից հետո, Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի զորուժերի նախկին հրամանատար, գեներալ Ջեյմս Ստաֆրիդիդսը Foreigin Policy-ի պարբերականում գրել էր.«Այսօր աշխարհում կան կենսաբանական զենքեր, որոնք կարող են սպանել աշխարհի բնակչության մեկ հինգերորդին»:
Կենսաբանական զենքն ԱՄՆ-ի գործիքներից է՝ Չինաստանի տնտեսական ուժը թուլացնելու համար: Նման պատերազմում հարձակվող երկիրը կարող է առանց զորք գործուղելու կամ զինտեխնիկա կիրառելու, մի վիրուս տարածելով, բազմաթիվ զոհեր խլել և ժամանակվորապես կաթվածահար անել հակառոկորդ երկրի տնտեսությունը:
Ռուս գիտնական, կենսաբան և Ռուսաստանի կենսաբանական զենքի հանձնաժողովի անդամ Իգոր Նիկոլինն համոզված է, որ կորոնավիրուսը պատահականորեն չի տարածվել աշխարհում և հնարավոր է, որ այն տարածել է ԱՄՆ-ը:
Նիկոլինն ասել է, որ Չինաստանի սահմանների մոտակայքում գործում են ԱՄՆ-ի 25 կենսաբանական լաբորատորիաներ: Նման լաբորատորիաներ են գործում Ղազախստանում, Ղրղզստանում, Լաոսում, Վիետնամում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և Մալայզիայում, Աֆղանստանում և Պակիստանում:
Այս իրավիճակում, բացի Չինաստանի կառավարությունից, միջազգային հասարակական կարծիքը նույնպես կոչ է արել պարզաբանել կորոնավիրուսի տարածման հարցում ԱՄՆ-ի ռազմական լաբորատորիաների դերը: