Կարևորվել է ահաբեկչության դեմ լուրջ պայքարը (մեկնաբանություն)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i11914-Կարևորվել_է_ահաբեկչության_դեմ_լուրջ_պայքարը_(մեկնաբանություն)
«Որոշ գերտերություններ, հատկապես` ԱՄՆ-ն, անկեղծ ու լուրջ չեն ահաբեկչության դեմ պայքարում, սակայն իսլամական պետությունները կարող են անկեղծ համագործակցությամբ իսլամ աշխարհից հեռացնել այդ սպառնալիքները»,-ասել է Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2016 09:31 Asia/Tehran
  •  Կարևորվել է ահաբեկչության դեմ լուրջ պայքարը (մեկնաբանություն)

«Որոշ գերտերություններ, հատկապես` ԱՄՆ-ն, անկեղծ ու լուրջ չեն ահաբեկչության դեմ պայքարում, սակայն իսլամական պետությունները կարող են անկեղծ համագործակցությամբ իսլամ աշխարհից հեռացնել այդ սպառնալիքները»,-ասել է Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը:

Երկուշաբթի երեկոյան, Թեհրանում Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրան-Ղազախստան համագործակցությունների ընդլայնումը:

Իրաքում ԻԼԻՊ-ին ցուցաբերած ամերիկացիների օգնություններն ահաբեկչության դեմ պայքարող տարբեր կոալիցիաների կեղծ վերաբերմունքի վառ ապացույցը բնութագրելով, Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը հավաստիացրել է, թե նրանք իրենց երկակի մոտեցումները պատճառաբանելու համար ահաբեկչությունը լավ ու վատ մասերի են բաժանում:

Գերապատիվ առաջնորդը նշել է, որ Արևմուտքը, հատկապես ամերիկացիները, լուրջ չեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Ահաբեկչության հարցի նկատմամբ երկակի մոտեցումները տարածաշրջանում և աշխարհում խառնաշփոթ վիճակ են առաջացրել: Ներկայումս մեծ թվով երկրներներին սպառնում է ահաբեկչությունը: Այդ երևույթն այլևս սահման չի ճանաչում: Սակայն ահաբեկչության ու ծայրահեղականության տարածումը տարբեր պատճառներ ունի: Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն անդրադարձել է աշխարհում ահաբեկչության տարածման որոշ պատճառներին:

Մտահոգիչն այն է, որ այսօր իսլամական երկրները մի կողմից դիմագրավում են ահաբեկչական խմբավորումների վտանգը, որոնք իսլամի անունից, իրականում իսլամի և մուսուլմանների դեմ են աշխատում, իսկ մյուս կողմից, որոշ արևմտյան գերտերություններ չեն ցանկանում իսլամական երկրները միավորված լինեն:

Այս սպառնալիքի ու դավադրության դիմագրավման համար պետք է ընդդիմանալ ահաբեկչության պատճառ դարձող գործոններին և վերացնել ծայրահեղականության արմատները: Սակայն այդ նպատակի իրագործման համար պետք է համագործակցության առիթներ ստեղծել, որպեսզի բոլոր երկրները կարողանան ընդհանուր սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալել: Այդ հիմամբ է երկրների հետ հարաբերություններում Իրանի հայեցակետը և այդպիսին են Իրան-Ղազախստան հարաբերությունները: Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի և Իրանի պաշտոնատարների հանդիպումների ժամանակ քննարկված թեմանները կարևորում են նման համագործակցությունը:

Իրանն այն համոզման է, որ այսօր հաամշխարհային ճգնաժամերն այն փուլի են հասել, որ համագործակցություն չծավալվելու դեպքում, բոլորը կտուժեն: Այդ կետն ընդգծելով, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, կարևորել է տրամաբանական ու խոհեմ քաղաքականությունների շրջանակում, իսլամական երկրների համագործակցությունը:

Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի միակ ճանապարհն է լինել անկեղծ ու վճռակամ և առանց երկակի մոտեցումների պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ: Այդ կետը նշվել է նաև Ղազախստանի նախագահի կողմից, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ: Կարևորելով իսլամ աշխարհի միասնության մասին Ն.Վ. Այաթոլլահ Խամենեի արտահայտությունները, Նուրսուլթան Նազարբաևն ասել է.«Պետք է աշխարհին ի ցույց դնել, որ իսլամն առաջադիմության, միասնության և ահաբեկչության դեմ պայքարի կրոն է»: