Մեկնաբանություն. Իտալայի պաշտոնյաները նախազգուշացրել են ԵՄ-ի փլուզման վերաբերյալ
(last modified Mon, 13 Apr 2020 14:20:12 GMT )
Ապրիլ 13, 2020 18:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իտալայի պաշտոնյաները նախազգուշացրել են ԵՄ-ի փլուզման վերաբերյալ

Կորոնավիրուսի բռնկումը և ԵՄ անդամ երկրներում հիվանդությունը վերահսկելու համար համընդհանուր կառավարման բացակայությունը կասկածի տակ է դրել ԵՄ ապագան:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն նախազգուշացնելով այդ երկրում կորոնավիրուսի տարածման  և այդ կապակցությամբ ԵՄ վարած քաղաքկանության կապակցությամբ, ասել է, որ եթե Իտալիան կործանվի, բոլորը կտուժեն:

Եվրոպայում, հատկապես Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում, այդ երկրներին օգնելու հարցում ԵՄ պաշտոնյաների անգործությունը, նրանց հասցեին ուղղված քննադատությունների պատճառ են դարձել:  

Կորոնավիրուսի տարածումից հետո  Գերմանիան և Ֆրանսիան փակեցին իրենց սահմանները և որևէ բժշկական կամ առողջապահական օգնություն չուղարկեցին Իտալիային ու Իսպանիային: Եվրոպական թույլ երկրները օգնություն են ակնկալում են ավելի հարուստ երկրներից, սակայնէ՝ ապարդյուն: Նման պայմաններում Ռուսաստանն ու Չինաստանը  բժշկական պարագաներ և սարքավորումներ են ուղարկել Իտալիա և Իսպանիա: Այս քայլը զայրացրել է  Իտալիայի և Իսպանիայի պաշտոնատար անձանց:

Ճգնաժամը շարունակվելը, գործարանների և արտադրական կենտրոնների փակումը, տնտեսական անկումը և աճող գործազրկությունը նաև  կանխատեսվող տնտեսական ճգնաժամը ևճգնաժամի հաղթահարման պլանավորման անհրաժեշտությունը ավելի են խորացրել  եվրոպական երկրների միջև առկա ճեղքվածքը:

Եվրոպայում կորոնավիրուսի շարունակվող ճգնաժամի, և դրա հետևանքով աճող տնտեսական և քաղաքական մտահոգությունների արդյունքում, ԵՄ պաշտոնյաները համաձայնվել են 500 միլիարդ եվրո շտապ օգնության փաթեթ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Եվրոպական երկրների միջև ճեղքվածքը և անհամաձայնություննրն օրեցօր ավելի ակնհայտ են դառնում: Հոլանդացի պաշտոնյաները կոչ էին արել որևէ երկրին օգնություն տրամադրելու  դիմաց, պահանջել տնտեսական կոշտ քաղաքականության գործադրում: Չնայած Հոլանդիայի ընդդիմությանը, Գերմանիայի և Ֆրանսիայի  պնդմամբ, բյուջեն հաստատվեց: 

Իսպանիայի կառավարության խոսնակ Մարիա Խեսուս Մոնտերոն ասել է. «Եթե Եվրամիությունը չկարողանա համատեղ գործողություններ ձեռնարկել կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար, եվրոպացիները կկորցնեն կառույցի նկատմամբ վստահությունը»:

Եվրամիությունում անհամաձայնությունների աճը առիթ է ստեղծել ծայրահեղ աջ խմբերի և անջատողական խմբերի գործունեության համար և  ենթահող՝ Եվրամիությունից որոշ երկրներիդ ուսր գալու: Այս հարցը վերջին տարիներին լուրջ սպառնալիք է դարձել Եվրամիության համար:

Ներկա լարված պայմաններում, երկրներն իրենց ազատ են իրենց  քայլերում  և փորձում են ավելի շատ  կողմնակիցներ հավաքել: դա կարևոր է հատկապես հաշվի առնելորվ, որ որոշ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, առաջիկայում կայանալու են ընտրություններ:

Եվրամիությունն այժմ կանգնած է դժվար փորձության առջև:

Կորոնավիրուսի ճգնաժամը մեծ փորձություն է դարձել Եվրոպայի բազմակողմանիության և կոնվերգենցիայի քաղաքականության համար: Այս փորձությունը կերտելու է Եվրամիության առաջիկա տասնամյակների ապագան: Իտալիայի արտգործնախարարը զգուշացրել է ԵՄ առաջիկա 30 տարիների ապագայի մասին: Այս պատմական  պայմաններում եվրոպացի պաշտոնյաները պետք է որոշեն՝ պահպանել ԵՄ-ը, թե՝ մասնատել այն: