ՀԳՀԾ. «Առավելագույն ճնշման» քաղաքականության պարտությունից մինչև Պոմպեոյի «երևակայությունները»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119982-ՀԳՀԾ._Առավելագույն_ճնշման_քաղաքականության_պարտությունից_մինչև_Պոմպեոյի_երևակայությունները
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանն ուղղված ջանքերը հակասում են ԱԽ-ի 2231 բանաձևին:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Ապրիլ 30, 2020 08:11 Asia/Tehran
  • ՀԳՀԾ. «Առավելագույն ճնշման» քաղաքականության պարտությունից մինչև Պոմպեոյի «երևակայությունները»

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգմանն ուղղված ջանքերը հակասում են ԱԽ-ի 2231 բանաձևին:

Չորեքշաբթի օրը, շեշտելով որ ՀԳՀԾ-ում ներկայության մասին ԱՄՆ-ի հայտարարությունը  կատակ է,  Մաջիդ Թախտ Ռավանչին հստակեցրել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ն խախտել է և՛ 2231 բանաձևը, և՛ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

5-ամյա ժամկետի ավարտից հետո Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցների երկարաձգման հարցով ՀԳՀԾ-ի կիրառման համար Պոմպեոյի կողմից գործադրվող ջանքերը տարբեր արձագանքներ են ունեցել:

Պոմպեոն, որ ԱՄՆ-ի դիվանագիտական համակարգ մուտք գործելով գործնականում ցույց է տվել Իրանի դեմ իր թշնամությունը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երկու տարի հետո խոսում է մի գործընթացից, ինչը վկայում է ԱՄՆ-ի հակաիրանական նախկին քայլերի պարտության մասին:

ՀԳՀԾ-ի ու ԱԽ-ի 2231 բանաձևի համաձայն, Իրանի դեմ սահմանված սպառազինական  էմբարգոյի ժամկետն ավարտվում է 2020թ. հոկտեմբերի 18-ին: Էմբարգոյի ժամկետը երկարաձգելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը վկայում են, որ Սպիտակ Տան ռազմատենչ պաշտոնյաները հուսահատվել են և այս ամերիկյան սցենարը զուրկ է իրավական հիմքերից:

2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ց ԱՄՆ-ի դուրս գալուց և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու հետո,  իր նպատակներին հասնելու համար, ԱՄՆ-ը օրակարգում ներառեց Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը: Սակայն Իրանը ռազմավարական համբերություն ցուցաբերելով ու իմաստուն քաղաքականությամն շնորհիվ, հավատարիմ մնաց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին և պարտության մատնեց ԱՄՆ-ի սցենարը:

Իսկ հիմա, երբ պարտության է մատնվել ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը, այս երկիրը ջանք է գործադրում, որպեսզի իրեն ՀԳՀԾ-ի անդամ ներկայացնի ու օգտագործելով ԱԽ-ի 2231 բանաձևը, գործադրի իր նոր սցենարը:

Անցած երկուշաբթի օրը, նշելով, որ առավելագույն ճնշման քաղաքականության խայտառակ պարտությունից հետո Պոմպեոն ցանկանում է դառնալ ՀԳՀԾ-ի գործընկեր, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ամեիրկացիներին ասել է. «Բավական է երևակայությունների մեջ ապրեք: Իրանի ժողովուրդը միշտ ինքն է որոշել իր ճակատագիրը»:

Այս պատրվակով ԱՄՆ-ը առաջ է քաշել 2020թ. հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ սպառազինական պատժամիջոցների շարունակման սցենարը և հայտարարում է, որ շարունակում է մնալ  ՀԳՀԾ-ի անդամ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի համաձայն, որը գործադրվեց ՀԳՀԾ-ի հետ միաժամանակ, Իրանը 5 տարով զրկվեց զենք գնելու հնարավորությունից, սակայն այս սահմանափակումը կվերանա 2020թ. հոկտեմբերի 18-ին: Այս պայմաններում, համալսարանի դասախոս և միջազգային հարցերի փորձագետ  Ահմադ Նաղիբզադեի ասելով. «ԱՄՆ-ի այս հայտարարությունը, թե ինքը դեռ ՀԳՀԾ-ի մաս է կազմում, իրավական հիմքեր չունի»:

Հաշվի առնելով այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի շարունակական զեկույցների համաձայն Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, ՀԳՀԾ-ի 36-րդ և 37-րդ կետերի համաձայն, ձգանի մեխանիզմի ակտիվացման համար գոյություն չունեն օրինական ու իրավական հիմքեր:

Այս պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 18-ից հետո հակաիրանական սպառազինական պատժամիջոցների դեմ ուղղված ցանկացած քայլ չունի օրինական ու իրավական հիմքեր ու ԱԽ-ն չպետք է ԱՄՆ-ի նոր խաղի գերին դառնա: