Խառնաշփոթ Հայաստանի արտաքին հարաբերություններում
Այն պայմաններում երբ Երևանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմին, հետ, փորձագետները նախազգուշացնում են, որ այդ քայլը սպառնում է Հայաստանի արտաքին հարաբերություններին:
Վերջին տասնամյակների ընթացքում Թել Ավիվի հետ Երևանի դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները անհամաչափ կերպով շարունակվել են: Այս ընթացքում Երևանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախակի այցելել են Իսրայել, սակայն Սիոնիստական ռեժիմը փոխադարձ հարգանք չի ցուցաբերել Հայաստանի նկատմամբ:
1994-ին՝ ԱԳՆ Վահան Փափազյանը, 1995-ին նախագահ՝ Լեոն Տեր-Պետրոսյանը, 1998-ին ՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, 2000-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2015-ին և 2017-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել են Իսրայել: Իսկ 2017-ին Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցակի Հանգբին այցելեց Հայաստան, որպեսզի քննարկի 2016 թվականի Ապրիլին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ Ադրբեջանի կողմից կրառած իսրայելական զենքերի հարցը:
Չնայած Հայաստանի իշխանությունների բոլոր ջանքերին, Սիոնիստական ռեժիմը ջերմ հարաբերություններ է հաստատել Բաքվի հետ: Իսրայելցի լրագրողներն այդ հարաբերություններն անվանել են «սիրուհու սինդրոմ»:
Սիոնիստական ռեժիմը ընդլայնում է զենքի վաճառքն ու անվտանգության միջամտությունները Ադրբեջանում, ի վնաս Հայաստանի և ավելի քան 6 միլիարդ դոլարի զենք է վաճառել Բաքվին, Լեռնային Ղարաբաղում զենքի հավասարակշռությունը փոխելով հօգուտ Բաքվի:
Փորձագետների կարծիքով Սիոնիստական ռեժիմի հետ Երևանի մերձեցումը, հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելը որևէ արտոնություն չի տվել Հայաստանին, Հայոց Ցեղասպանության և տնտեսական պաշարման հարցերում արևէ մի օգուտ չի բերի ԵրևանինԼ
Ըստ վերլուծաբանների՝ Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Հայաստանի մոտեցումը միայն ճանապարհ կբացի Իսրայելի քաղաքականությունն առաջ տանելու համար և կխաթարի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ,և Երևանի պաշտոնյաները կմնան ձեռնունայն:
Վերջերս Հայաստանը բարձրացրեց Իսրայելում դեսպանատուն բացման հարցը:
Քաղաքական հարցերի փորձագետ Գառնիկ Իսագուլյանն այս մասին ասել է. «Իսրայելում դեսպանություն բացելուց առաջ Հայաստանը պետք է հաշվի առնի իր հարաբերությունները Իրանի հետ և պետք է շատ զգույշ լինի Թել Ավիվի հետ հարաբերությունների զարգացման հարցում»:
Նա ասել է. «Հայաստանի համար Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները չեն կարող փոխարինել հարաբերությունները Իրանի հետ, և Եերևանի պաշտոնյաները պետք է աշխատեն ընդլայնել Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ երբ բոլոր սահմանները փակ էին, Հայաստանի միակ բաց սահմանն Իրանի հետ էր»:
Հաշվի առնելով, որ իր երկու հարևանների հետ լարված հարաբերությունների պատճառով Հայաստանի գտնվումէ կիսամեկուսացած վիճակում և բաց սահմաններ ունի միայն Վրաստանի ու Իրանի հետ, Թեհրանի փոխարեն Իսրայելի հետ Երևանի հարաբերությունների ընդլայնումը մեծ ռիսկ է, որը կարող է վնասել Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդին: