Իրանի նախագահը կարևորում է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120162-Իրանի_նախագահը_կարևորում_է_համագործակցությունը_կորոնավիրուսի_դեմ_պայքարում
Տնտեսական ահաբեկչության և ռազմական սպառնալիքի շրջանակներում ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է ապահովել երկկողմ, բազմակողմ և միջազգային համագործակցություն՝ գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 05, 2020 08:55 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կարևորում է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

Տնտեսական ահաբեկչության և ռազմական սպառնալիքի շրջանակներում ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու փոխարեն, պետք է ապահովել երկկողմ, բազմակողմ և միջազգային համագործակցություն՝ գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու համար:

Երկուշաբթի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների  գագաթաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել կորոնավիրուսի դեմ պայքարում։ 

Ռոհանին հավելել է․ «ԱՄՆ-ն արդեն մի քանի տասնամյակ իր միակողմանի և անօրինական շրջափակումներով, ոչ միայն ոտնահարել է Իրանի ժողովրդի իրավունքները, այլև սպառնացել միջազգային համագործակցությանն ու բազմակողմանիությանը»։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է երեք միլիոն 500 հազարը. ավելի քան 250 հազար մարդ մահացել է:

Կորոնավիրուսի պանդեմիան թուլացրել է միջազգային կառույցներին և վտանգել ժողովուրդների առողջությունը: Այն փաստը, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսով տառապողների թվով առաջին տեղում է, ցույց է տալիս, որ Վաշինգտոնը չի կարող միջազգային հանրությունից անկախ որոշել իր սեփական ճակատագիրը: Կորոնավիրուսի պանդեմիան շարունակվելու դեպքում, հնարավոր չէ կանխետեսել թե ինչ տեղի կունենա: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցի համաձայն, 2020-2021 թվականներին,5-15 տոկոսով նվազելու է արտաքին ուղղակի ներդրումների ծավալը, որոնցից կախված են զարգացող երկրները:

Միջազգային հանրությունն այս վիրուսի դեմ պայքարում լուրջ խոչընդոտների հետ է առերեսվում:  Եվ ասյ պայքարի ֆոնին. ԱՄՆ-ի գործողությունները մեկ այլ չարիք են դարձել: Նշելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքի թուլացումը նշանակում է  կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի թուլացում, ԻԻՀ նախագահ Ռոհանին ասել է․ «ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ կառավարության անարդար, հապճեպ և անպատասխանատու քայլը  պետք է դիտարկել որպես այդ երկրի կառավարության ևս մեկ ռազմավարական սխալ»։

George Town Washington համալսարանի դասախոս Շիրին Հանթերն ասել է. «Միջազգային քաղաքական համակարգում կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքները դեռ պարզ չեն: Այդ հետևանքները կախված են երկրների քայլերից: Եթե երկրները կամայական վերաբերմունք դրսևորեն, բացն ավելի մեծ է լինելու»:

ՄԱԿ-ի խաղաղության ամրապնդման հանձնաժողովը COVID-19-ի տարածումը մարդկային ճգնաժամ է բնութագրել, որը մեծ վտանգ է ներկայացնում աշխարհում խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի դեմ:

Ակնհայտ է, որ Չմիավորման շարժումը, որպես միջազգային հանրության մեծ մասնիկ, չի կարող անտարբեր մնալ այդ հանրության նկատմամբ: Չմիավորման շարժման տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած նիստում ԻԻՀ նախագահի ելույթը մի կողմից զգուշացում էր համաշխարհային ճգնաժամի նկատմամբ քաղաքական մոտեցումների վերաբերյալ, և մյուս կողմից համագործակցության կոչ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: