Հարցազրույց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան առևտրական կցորդ Մոհսեն Ռահիմիի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120165-Հարցազրույց_Հայաստանում_ԻԻՀ_դեսպանատան_առևտրական_կցորդ_Մոհսեն_Ռահիմիի_հետ
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, Իրանից Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են հատուկ պայմաններում: Այս կապակցությամբ, Հայաստանում Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի թղթակիցը զրուցել է ԻԻՀ դեսպանատան առևտրական կցորդ Մոհսեն Ռահիմիի հետ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 09:38 Asia/Tehran

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, Իրանից Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են հատուկ պայմաններում: Այս կապակցությամբ, Հայաստանում Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի թղթակիցը զրուցել է ԻԻՀ դեսպանատան առևտրական կցորդ Մոհսեն Ռահիմիի հետ

«Երբ կորոնավիրուսի տարածման ալիքը մեծացավ, Իրան-Հայաստան առտևրափոխանակումները սահամանփակվեցին, քանի որ սահմանները փակվեցին: Սակայն միևնույն ժամանակ որոշվեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված մեքենաներն Իրանի տարածքում ախտահանվելուց հետո, ոստիկանության ուղեկցությամբ, կարող են մուտք գործել Հայաստանի տարածք:  Պետք է նշեմ, որ Իրան-Հայաստան սահմանն ամբողջությամբ փակ է եղել միայն 10 օր և այդ ընթացքում որևէ առևտային փոխանակում չի իրականացվել: Այս ընթացքում, երկու երկրների պաշտոնյաների միջև անցկացվեցին բանակցություններ: Մասնավորապես, Հայաստանում Իրանի դեսպան պարոն Զոհուրին, մի շարք հանդիպումներ ունեցավ ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում հաստատվեց արտակարգ իրավիճակի պայմաններում ներմուծվող և արտահանվող ապրանքների ցանկը: Ապրանքների մեծ մասը բժշկական պարագաներ էին, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այնուհետև ապրանքների ցանկն ընդլայնվեց և ներառվեցին նաև գյուղատնտեսական, շինարարական ապրանքներ ու սննդամթերք:

Ապրիլի 5-ից, առողջապահական արձանագրությունները պահպանելու պայմանով,  ներմուծման բոլոր սահմանափակումները վերացվեցին: Այդ ժամանակահատվածում, իրանական բեռնատարները մուտք էին գործում հայկական տարածք, որտեղ բեռը տեղափոխվում էր հայկական կողմի բեռնատարների մեջ: Սակայն նավթամթերքի դեպքում տեղափոխումը բեռնատարից բեռնատար հնարավոր չէր, ուստի իրանական բեռնատարները, ոստիկանության ուղեկցությամբ հասնում էին Երևան, բենռաթափվում և վերադառնում Իրան:  

Ավելի ուշ, Հայաստանի կառավարությունը կայացրեց որոշում, որի համաձայն, հայկական մեքենաները նույնպես կարող են մուտք գործել Իրանի սահմանային Նորդուս տարածք,  որպեսզի բեռնափոխադրման գործընթացն ավելի արագ տեղի ունենա:

 Հավելեմ նաև, որ Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ներկա ծավալը հնարավոր չէ համեմատել կորոնավիրուսի տարածումից առաջ եղած ծավալների հետ: Այսօր սահմանափակումները դանդաղեցրել են ապրանքաշրջանառության գործընթացը, որոշակի դժվարություններ առաջացնելով  հատկապես վարորդների համար, որոնք Հայաստան մուտք գործելու համար պետք է ստանան մուտքի վիզա, իսկ դա ժամանակատար գործընթաց է: Ապրանքի տեղափոխումը տեղի է ունենում սահմանային զրոյական տարածքում,  որտեղ հնարավորությունները խիստ սահմանափակ են և ամբողջ գործընթացը տեղի է ունենւմ շատ դանդաղ: Սակայն պետք է ասեմ, որ մյուս սահմանների հետ համեմատ, Հայաստանի հետ  մեր սահմանը շատ ավելի լավ վիճակում է: Արդեն մեկ ամիս, բեռնափոխադրման գործընթացը ավելի է հեշտացել և հույս ունեմ, որ առաջիկայում սահմանափակումներն ամբողջությամբ կչեղարկվեն:

 Մենք այսօր դժբախտաբար չգիտենք, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ բնականոն ընթացքի: Ամեն ինչ կախված է նրանից, թե երկու երկրները որքանով կկարողանան կառավարել վիրուսի տարածումը:

Պետք է ասեմ, որ օրինակ մարտ ամսին, դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալները նվազեցին  53, իսկ ապրիլին՝ 27 տոկոսով: Հայաստանի մասով պետք է ասեմ, որ դեպի Իրան  այդ երկրի արտահանման ծավալներն աճեցին, քանի որ Հայաստանը մեծ ծավալով էթանոլ սպիրտ արտահանեց Իրան:

Վերջում ասեմ, որ անցած ամռանը Թեհրանում տեղի ունեցավ Իրան-Հայաստան տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը, որի ընթացքում ոտորագրվեցին շատ կարևոր համաձայնագրեր: Այսօր Երևանն ու Թեհրանը ցանկանում են հնարավորինս շուտ դուրս գալ այս վիճակից և գործադրել ստորագրված համաձայնագրերը, որոնք շատ կարևոր են երկու երկրների տնտեսությունների զարգացման համար»: