Մեկնաբանություն. Պոմպեոն նախազգուշացրել է Հաագայի դատարանին՝ Իսրայելի հարցով հետաքննության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120616-Մեկնաբանություն._Պոմպեոն_նախազգուշացրել_է_Հաագայի_դատարանին_Իսրայելի_հարցով_հետաքննության_կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարության առաջին իսկ օրից սկանդալային քայլեր է արել Իսրայելին անվերապահորեն աջակցելու ուղղությամբ, ինչը նախորդ նախագահներն անում էին որոշակի վերապահություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2020 12:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.  Պոմպեոն նախազգուշացրել է Հաագայի դատարանին՝ Իսրայելի հարցով հետաքննության կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարության առաջին իսկ օրից սկանդալային քայլեր է արել Իսրայելին անվերապահորեն աջակցելու ուղղությամբ, ինչը նախորդ նախագահներն անում էին որոշակի վերապահություններով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Հաագայի դեմ ուղղված հայտարարություն է արել՝  Իսրայելի ռազմական հանցագործությունների հետքաննության կապակցությամբ: Պոմեպոն նշել է, որ Հաագայի այդ քայլն անօրինական է: Նրա խոսքերով. «Հաագան մի քաղաքական խումբ է ոչ թե դատական կառույց և չունի Իսրայելի հարցով հետաքննություն անցկացնելու իրավասություն»: Նա նշել է, որ Իսրայելն ինչպես Միացյալ Նահանգները, Միջազգային քրեական դատարանի կանոնադրության անդամ չէ:

Հաագայի միջազգային դատարանը ձևավորվել է  վերոնշյալ կանոնադրության հիման վրա:

Պաղեստինցիների դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի անմարդկային ու անօրինական քայլերը, բազմիցս քննադատվել են միջազգային շրջանակների կողմից: Վերջերս, Հաագայի միջազգային քրեական դատարանը, որը հետաքննում է ռազմական հանցագործությունները, հայտարարեց Իսրայելի ոճրագործությունների հարցով հետաքննություն անցկացնելու մասին:

Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան 2019թ դեկտեմբերին հայտարարեց, որ դատարանը հետաքննւթյուն է սկսում Սիոնիստական ռեժիմի պատերազմական հանցագործությունների կապացությամբ: Նա հայտարարեց, որ կառույցի դեմ ուղղված մեդիաքարոզչությունը որևէ կերպ չի ազդելու հետաքննության վրա: Բենուդայի խոսքերով. «Հետաքննությունը լինելու է անկախ և անողմնակալ և շարունակվելու է Հռոմի կանոնադրության հիման վրա»:

Այս հայտարարությունը մտահոգել է Սիոնիստական ռեժիմին: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանն իրավունք չունի պաղեստինյան տարածքների վերաբերյալ հետաքննություն անցկացնել, քանի որ դա քաղաքական քայլ է՝ ուղղված Թել Ավիվի դեմ:

Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն թվում է, որ Իսրայելի հակամարդակային քայլերին կարող է վերաբերվել ըստ իր ցանկության, պաշտպանելով  ռեժիմին: Վերջերս, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, Մայք Պոմպոն գրել է. «Իսրայելը Հաագայի դատարանի անդամ չէ և Միացյալ Նահանգները դեմ է  այս անօրինական հետաքննությանը, որը թիրախավորում է Իսրայելին»:

Փակելով իր աչքերը Իսրայելի հանցագործությունների նկատմամբ, ԱՄՆ-ը հայտարարում է, որ այդ ռեժիմն ունի ժողովրդավարական համակարգ, որտեղ մարդու իրավունքները պաշտանված են: Սա ամենամեծ սուտն է, որ Վաշինգտոնն ասել է Իսրայելի մասին:

Այդուհանդերձ, միջազգային հանրությունը դեմ է Սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործություններին, որոնք իրենց դրսևորումն են գտել Հաագայի դատարանի որոշման մեջ: Սա վկայում է, որ Իսրայելն ու այդ ռեժիմի հովանավոր ԱՄՆ-ը օրեցօր ավելի են մեկուսանում, ուստի կանխատեսվում է, որ հետաքննությունը սկսելով, Վաշինգտոնն իր բոլոր լծակները կօգտագործի, որպեսզի թույլ չտա, որպեսզի դա տեղի ունենա,  և մեծ ճնշում կգործադրի Հաագայի դատարանի բոլոր անդամների, մասնավորապես  Ֆաթու Բենսուդայի վրա: