Մեկնաբանություն - Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը
Չնայած Վենեսուելայի վրա դեմ ԱՄՆ պատժամիջոցները և ճնշումը շարունակվում են, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների օգնությամբ, Կարակասը կարողացել է հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները :
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ Իրանն ու Չինաստանը միասին աշխատում են չեզոքացնել Միացյալ Նահանգների պատժամիջոցները:
Վենեսուելան օգնություն է խնդրել Չինաստանից և Իրանից ՝ իր վնասված նավթավերամշակման գործարանները վերականգնելու համար և ներկայումս երեք երկրները միասին աշխատում են ամրապնդել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը և չեզոքացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Վենեսուելան վերջին տարիներին հայտնվել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ամենախիստ տնտեսական և քաղաքական ճնշման տակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ով փորձում է տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, նավթային և բանկային ոլորտների վրա տնտեսական սահմանափակումներ կիրառելով, ավելի է սրել երկրում տնտեսական և քաղաքական խնդիրները: Սակայն Միացյալ Նահանգները մինչ օրս չի կարողացել հասնել իր նպատակին:
Մադուրոյի քաղաքականությունը, ռազմական և ժողովրդական ուժերի աջակցությունը և որոշ երկրների, այդ թվում ՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը, հանգեցրել են Վենեսուելայի դեմ ԱՄՆ քաղաքականության ձախողմանը: Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում միջազգային կամքին հակառակ, ԱՄՆ-ը շարունակեց պատժամիջոցները Վենեսուելայի դեմ, սակայն չինական օգնությունը կանխել է կորոնավիրուսի բռնկումը Վենեսուելայում:
Չինացի դիվանագետ Հու Չուն Յինգն ասել է.«Վենեսուելան անկախ պետություն է, և Չինաստանը միշտ դեմ է եղել ինքնիշխանության խախտմանը, ներքին գործերին միջամտելուն և այդ երկրի դեմ միակողմանի և ապօրինի պատժամիջոցներին»:
Չնայած ԱՄՆ ճնշումներին և պատժամիջոցներին, Կարակասին հաջողվել է դիմակայել արևմտյան երևկրների և ԱՄՆ-ի աջակցությունը վայելով ապստամբ ուժերին և տնտեսական միջոցներ կիրառելով հաղթահարել ճնշումները: Սակայն ԱՄՆ-ը կատաղել է ներկա պայմաններից: Իրանական բենզինի տանկերների նավարկումը դեպի Վենեսուելա, զայրացրել է ԱՄՆ պաշտոնյաներին: Նրանք Իրանի գործողությունները անվանել են ապօրինի և սպառնացել են Թեհրանին:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խոչընդոտել նավթամշակման գործարանները վերանորոգելու Վենեսուելայի կառավարության ծրագրին:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իրանի և Վենեսուելայի միջև հարաբերությունները ազատ են և հիմնված միջազգային առևտրական օրենքների վրա:
Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, կարողացել են միասին աշխատելով հաղթահարել Վաշինգտոնի ճնշումը: Դիմադրության բլոկ ստեղծելով՝ նրանք կարողացել են պարտության մատնել ԱՄՆ-ի ճնշումների և պատժամիջոցների ռազմավարությունը և խոչընոտ առաջացնել Վաշինգտոնի համար: