Իսլամական հեղափոխության առաջնորդի արտահայտությունները` Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i12094-Իսլամական_հեղափոխության_առաջնորդի_արտահայտությունները_Իտալիայի_վարչապետի_հետ_հանդիպման_ժամանակ
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է անցյալում երկու երկրի լավ հարաբերություններին ու ողջունել համագործակցությունների ընդլայնումը: «Իտալիայի կառավարության հետ համագործակցության ուղղությամբ մեր հայացքը դրական է և հույսով ենք, որ այս ուղևորությունը կամրապնդիր այն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 08:53 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության առաջնորդի արտահայտությունները` Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է անցյալում երկու երկրի լավ հարաբերություններին ու ողջունել համագործակցությունների ընդլայնումը: «Իտալիայի կառավարության հետ համագործակցության ուղղությամբ մեր հայացքը դրական է և հույսով ենք, որ այս ուղևորությունը կամրապնդիր այն»:

Դա այն իրականությունն է, որի կապակցությամբ մեծահարգ առաջնորդն ասել է. «Իտալիան հատուկ դիրք է գրավում իրանցիների մոտ»: Այաթոլլահ Խամենեին ողջունել է շրջափակումների շրջանում ԵՄ-ի մյուս անդամների համեմատությամբ Իտալիայի առավել չափավորական դիրքորոշումը:նա նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում Իտալիան առաջատարի դիրք է գրավում եվրոպական երկրների շարքում:

Իտալիայի վարչապետը երեքշաբթի օրը սկսեց իր թեհրանյան ուղևորությունը: Միջուկային համաձայնությունից հետո և նախքան Ռենցին, Իրան են ուղևորվել եվրոպական երկրների բազմաթիվ նախարարներ, ինչպես նաև Ավստրիայի նախագահն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասը: Ռենցին, որին ընկերակցում է առևտրականներից ու քաղաքական այրերից բաղկացած 250 հոգանոց մի պատվիրակություն տուրիզմի, վերականգնվող էներգիաների, երկաթգծի ու օդանավակայանների կառուցման շուրջ 7 համաձայնագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում դրական է գնահատելԻտալիայի ու Իրանի միջև բամզամյա բարեկամությունը:

Մինչև շրջափակումների գործադրումը, Իրանի ու Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում էր տարեկան 7 միլիարդ եվրո: Հունվարի վերջին Իրանն ու Իտալիան Հռոմում նավթի հայտնաբերման, նավերի արտադրության ու տրանսպորտային փոխադրումների ոլորտում 17 միլիարդ դոլար արժողությամբ առևտրական մի քանի պայմանագրեր ստորագրեցին: Այդ պայմանագրերի ստորագրման ժամանակ Ռենցին անդրադառնալով Իրանի ու Իտալիայի միջև մշակութային ու համալսարանական փոխանակումների հեռանկարներին, հայտարարեց. «Սա դեռ ճանապարհի սկիզբն է»:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդն Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այս բանակցությունների հետ կապված կարևոր մի կետի: Նա ընդգծել է կայացած համաձայնությունների գործադրման անհրաժեշտությունն, ասելով. «Եվրոպական որոշ երկրներ ու ընկերություններ այցելում են Իրան ու բանակցում տեղական ընկերությոնների հետ: Սակայն այս բանակցությունների արդյունքները դեռևս շոշափելի չեն »:

Հեղափոխության առաջնորդը նշել է. «Ոմանք կարծում են , որ դա ամերիկացիների մեղքն է, ինչն ընդունելի է` նկատի առնելով ԱՄՆ-ի վերաբերմունքի փորձ: Այսօր էլ ամերիկացիները միջուկային բանակցություններում հարկ եղած չափով չեն հարգում իրենց ստանձնած պարտավորությունները և իրենց քայլերով ու հայտարարություններով վախեցնում են Իրանի հետ համագործակցության մյուս կողմերին»:

Հեղափոխության մեծահարգ առաջնորդն իր արտահայտություններում քննադատել է եվրոպական որոշ երկրների երկակի գործունեությունը: Այս երկակի մոտեցման բացահայտ օրինակներից է ահաբեկչության դեմ պայքարը:

Նա այս կապակցությամբ անդարադարձել է ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների երկակի քաղաքականությանն ընդգծելով, որ այդ երկրները ահաբեկչության դեմ կոալիցիայի անվան ներքո ահաբեկչության դեմ իրական պայքար տանելու փոխարեն տարածում են իսլամաֆոբիան:

Հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետը ցավ հայտնելով ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իսլամի դիմագծի խաթարման կապակցությամբ, ասել է. «Այսօր, երբ ահաբեկչական հարձակումներ են իրականացվում Եվրոպայում, որոշ պատասխանատուներ դրանք դատապարտելու փոխարեն, դատապարտում են իսլամը»:

Անկասկած այս իրականությունները թաքուն չեն մնում Իրանի հայացքից և չափանիշ են համարվում այդ երկրների հետ հարաբերությունների տեսակն ու մակարդակը որոշելու համար: Այդ կապակցությամբ բացառություն չեն կազմում նաև Իտալիայի հետ Իրանի հարաբերությունները: