Մեկնաբանություն. ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային արտոնությունների չեղարկումը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեովն հայտարարել է, որ այդ երկիրը չեղարկում է ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի միջուկային արտոնությունները և պատժամիջոցներ է սահմանում միջուկային ծրագրի հետ կապ ունեցող երկու իրանցիների դեմ: Պոմպեոն թվիթերում գրել է.«Վերջ ենք տալիս ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի միջուկային նախագծերի համար նախատեսված արտոնություններին, ինչը կգործադրվի 60 օրվա ընթացքում: Իրանի միջուկային գործունեության ավելացման շարունակումը ստիպում է վերջ տալ այս համագործակցությանը»:
Ռոյտերս լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ ԱՄՆ-ն 90 օրով երկարաձգելու է Բուշեհրի ատոմակայանի հետ համագործակցության արտոնությունը, սակայն Իրանի հետ ռուսական, չինական ու եվրոպական ընկերությունների համագործակցության արտոնությունը չի երկարաձգելու: Արևմտյան վերլուծաբանների խոսքերով այս արտոնությունների տրամադրումը նվազեցրել է ուրանի հարստացման մակարդակի բարձրացման հետ կապված Իրանի դրդապատճառները և համարվում է արժեքավոր հնարավաորություն այս երկրի միջուկային ծրագրի մասին տեղեկություններ ձեռք բերելու համար:
Իրանը «4+1» խմբի երկրների այդ թվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ համատեղ նախագծեր էր իրականացնելու: Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների կիրառմանը, Վաշինգտոնը ճարահատված հարգում էր Իրանի հետ միջուկային համագործակցության որորտում նախատեսված որոշ արտոնությունները: Դոնալդ Թրամփի կառավարությունը ոչ թե բարի կամքով, այլ ճարահատյալ էր գնացել այս քայլին, քանի որ Իրանի հետ միջուկային խաղաղանպատակ գործունեության ոլորտում համագործակցությունը ՀԳՀԾ-ի բաժիններից մեկն է: Այս հիմունքներով ԱՄՆ-ին ներկայիս կառավարությունը միջուկային ծրագրում օգտագործվող պարագաների արտահանումների հետ կապված որոշ արտոնություններ տվեց Իրանի կառավարությանը: Թրամփի կառավարությունը 2018թ. մայիսի 8-իմ ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալով Իրանի ու ՀԳՀԾ-ի մյուս անդամների միջև միջուկային համագործակցությունները ազատեց պատժամիջոցներից: ԱՄՆ-ի նպատակն էր վստահ լինել, որ Իրանը սահմանափակ մակարդակում կպահի ուրանի հարստացումն ու չի ավելացնի հարստացման ծավալները: Այդուհանդերձ Վաշինգտոնը 2019թ. կեսերին չեղարկեց այս արտոնությունների մի մասը, այդ թվում՝ Իրանից ծանր ջուր ու ցածր տոկոսով հարստացված ուրան գնելու արտոնությունը: ԱՄՆ-ի այս քայլը հակասում էր ՀԳՀԾ-ի դրույթներին ու ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևին: Դա միայն ԱՄՆ-ի պետայրերի ցանկությունն էր, որ կատարվեց այլ երկրներին Իրանի հետ համագործակցելուց հեռու պահելու համար:
Իրանը բազմիցս շեշտել է, որ չի հանձնվելու ԱՄՆ-ի ցանկություններին ու ճնշումներին: Սիոնիստական ռեժիմի ցանկությունների շրջանակներում Թրամփի կառավարությունը դեմ է Իրանի միջուկային կարողության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլի, հատկապես ուրանի հարստացմանը: Այդուհանդերձ Թեհրանը ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականության դիմաց ընտրել է «առավաելագույն դիմադրության» քաղաքականությունը և չնայած Վաշինգտոնի շարունակական ճնշումներին շեշտը դնում է իր իրավունքների, այդ թվում՝ միջուկային խաղաղանպատակ գործունեության իրավունքի պահպանման վրա:
«4+1» խմբի երկրների հետ միջուկային համագործակցության խափանման դեպքում, Իրանը կկարողանա հենվելով իր ներքին հնարավորությունների և գիտնականների վրա իրականացնել համատեղ միջուկային նախագծեր: