Մեկնաբանություն. Որտե՞ղ է ղարաբաղյան հակամարտության լուծումը
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տարածաշրջանը վերածել է լարվածության օջախի և ազդել ամբողջ Կովկասի վրա: Այս հակամարտությունը հետսառպատերազմյան շրջանի միջազգային ամենաբարդ և ճգնաժամերից մեկն է:
Չնայած այս հակամարտությունն ունի խորը պատմական արմատներ, այն նոր փուլ մտավ Խորհրդային Միության փլուզումից հետ:
Ղարաբաղը արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության, հարավից՝ Իրանի, իսկ հյուսիսից և արևելքից՝ Ադրբեջանի հետ: Ղարաբաղը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միշտ եղել է փոխզիջման, հավասարակշռության և հաշտեցման քաղաքականության հիման վրա: Թեհրանը իր քաղաքականությունում փորձել է իրականացնել հարևան երկրների միջև վեճերի հավասարակշռման և լուծման քաղաքականություն:
Իրանի իսլամական հանրապետության տեսանկյունից, տարածաշրջանի կայունությունը պահանջում է առկա վեճերի լուծում և ցանկացած նոր հակամարտությունների կանխում: Դա հնարավոր է միայն տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, և արտատարածաշրջանային ուժերը այս առումով դրական ու արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել: Հակամարտության սրումը Ղարաբաղում հանգեցրել է տարածաշրջանում անապահովության և Իրանը միշտ կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր բռնություններն ու հակամարտությունները:
Արտատարածաշրջանային դերակատարները, ինչպես ԱՄՆ-ը, ներգրավվել են Ղարաբաղի հակամարտությունում՝ իրենց ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնելու համար: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության միջոցով կարողացել է զենք վաճառել Ադրբեջանին և Հայաստանին ՝ ստանալով խոշոր եկմուտներ: Մոսկվան փորձում է Մինսկի խմբի շրջանակներում լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և Միացյալ Նահանգներին զրկել նախաձեռնության հնարավորությունից, որպեսզի կարողանա կանխել արտաքին ուժերի ներկայությունը և ազդեցությունը տարածաշրջանի հավասարումների մեջ: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը մինչ այժմ Կովկասը համարում է իր քաղաքական և անվտանգության ազդեցության գոտին, փորձում է իր գերակա դիրքը պահպանելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը նեխաձեռնությունը պահել իր ձեռքում: Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգները փորձել է նաև օգտվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումն է: Որովհետև այս եղանակով ԱՄՆ-ն կարող է ընդլայնել իր ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում: Քաղաքական առումով ԱՄՆ աջակցությունը կարևոր է յուրաքանչյուր կողմի համար, իսկ ռազմական առումով՝ խախտել ուժի հավասարակշռությունը:
ԱՄՆ ձգտում է պահպանել իր հարաբերությունները երկու կողմերի հետ և շարունակելով հակամարտությունն ընդլայնել իր քաղաքական, անվտանգության և ռազմական ազդեցությունը և այդ ճանապարհով նաև ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:
Հաշվի առնելով այս փաստերը, կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը, որպես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հիմնական մարտահրավեր, հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով: