Մեկնաբանություն - Թրամփի հրամանը՝ Գերմանիայում ամերիկյան զորքերի քանակը կրճատելու մասին
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև հարաբերությունները լարվել են:
Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ կանցլեր Անգելա Մերկելը, բազմիցս քննադատել են գլոբալ հարցերում Թրամփի միակողմանի մոտեցումը, ինչպես նաև միջազգային պայմանագրերից և կազմակերպություններից դուրս գալու քայլերը: Երկկողմ վեճերը նույնպես աճել են:
Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է մինչև 2020-ի սեպտեմբեր Գերմանիայից դուսր բերել ամերիկյան զորուժը: ԱՄՆ պաշտոնյաները ուրբաթ օրը հայտնել են, որ հրամանը նախատեսում է Գերմանիայում կրճատել 9,500 ամերիկյան զորքեր:
Ներկայումս եվրոպական այս կարևոր երկրում տեղակայված են 34.500 ամերիկյան զորքերայիններ: Թեև ամերիկացիները հերքել են այս որոշման և Անգելա Մերկելի կողմից G7 գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը մերժելու միջև ցանկացած կապի գոյությունը, սակայն ենթադրվում է, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը պատասխան է Մերկելի կողմից նրա հրավերը մերժելու քայլին: Անցյալ շաբաթ Մերկելը մերժեց G7 գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը:
Թրամփի նոր որոշումը բխում է երկու երկրների միջև աճող տարաձայնություններից, կապված Գերմանիայի ռազմական բյուջեի ավելացման հետ: Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-Գերմանիա անհամաձայությունների մեծացումը և տարբեր երկրներին այդ թվում ՝ Գերմանիային շանտաժի ենթարկելու ԱՄՆ-ի քաղաքանությունը, պատճառ են դարձել, որ Վաշինգտոնը սպառնա Բեռլինին, որ իր պահանջները չբավարարելու դեպքում, այդ երկրից դուսր կբերի ամերիկյան զորուժը:
Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելը 2019 թվականի օգոստոսին նախազգուշացրեց, որ եթե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում մեծացնել ռազմական ծախսերը, ապա Միացյալ Նահանգները իր զորքերը դուրս կբերի Գերմանիայից: Բացի ռազմական բյուջեների և այլ թեմաների շուրջ առկա տարաձայնություններից, կողմերը տարաձայնություններ ունեն նաև ՆԱՏՕ-ում Գերմանիայի մասնաբաժինի ավելացման և միջազգային հարցերի շուրջ: Հաշվի առնելով, որ Գերմանիան կարևոր դեր ունի եվրոպական քաղաքականության ձևավորման գործում, գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են, որ Միացյալ Նահանգներն անվստահելի է:
Նախքան Թրամփի նախագահ ընտրվելը, եվրոպացիները, հատկապես Գերմանիան, սերտ կապեր ունեին Վաշինգտոնի հետ, հատկապես ՆԱՏՕ-ի պաշտպանության և ռազմական ոլորտում: Բայց Նախագահ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկվել եվրոպական երկրների, այդ թվում ՝ Գերմանիային՝ պաշտպանական փոքր բյուջեի համար և պահանջել ավելացնել ՆԱՏՕ-ում այդ երկրների ծախսերը: Դա հանգեցրել է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև եղած անջրպետի խորացմանը: Միացյալ Նահանգների և Եվրոպայի տարաձայնություններն ավելացել են նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են Իրանի միջուկային գործարքը, Փարիզի կլիմայական պայմանագրից դուրս գալը և առևտրային վեճերը:
Այս փաստերը ցույց են տալիս, որ երկու հին դաշնակիցների հարաբերությունները այլևս նույնը չեն: Իսկ Գերմանիայից ամերիկյան զորուժը դուրս բերելու Թրամփ որոշումը վկայում է, որ նա մտադիր է մեծացնել իր ճնշումը Բեռլինի վրա: