Մեկնաբանություն. Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցը մնում է չլուծված
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121464-Մեկնաբանություն._Ղարաբաղի_հակամարտության_խաղաղ_լուծման_հարցը_մնում_է_չլուծված
Չնայած Բաքուն և Երևանը մեկ տարի առաջ կարողացան Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման համար համաձայնագիր ստորագրել, սակայն իրադարձությունները վկայում են այն մասին, որ այն պարտության է մատնվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2020 07:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցը մնում է չլուծված

Չնայած Բաքուն և Երևանը մեկ տարի առաջ կարողացան Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման համար համաձայնագիր ստորագրել, սակայն իրադարձությունները վկայում են այն մասին, որ այն պարտության է մատնվել:

Այսակապակցությամբ, հայկական կողմն անդրադարձել է Հայաստանը ԼՂ-ին միացնող մայրուղու կառուցմանը: Նման նախագծերը մշտապես բացասաբար են ընդունվել Բաքվի կողմից: Սակայն թվում է, որ ներկա իրավիճակը նման չէ նախկիններին: Հիմա վիճակն այնպիսին է, որ հակամարտող կողմերն աելի շատ են գնում դեպի պատերազմ:

Այդ պատճառով, ազերի փորձագետները չեն բացառում Հայաստանի հետ պատերազմը վերհսկելու հավանականությունը:

Որպես օրինակ, Այնա լրատվական ծառայության հետ հարցազրույցում, Էլդար Նամազովն ասել է. «Ղարաբաղի բանակցություններն այլևս օգուտ չունեն: Եկել է լուրջ և կտրուկ քայլերի ժամանակը: Թվում է, որ Բաքուն, որ մինչ այժմ շատ համբերատար է եղել, հասկացել է, որ դիմացի կողմն անցել է բոլոր կարմիր գծերը»:

Սակայն  չպետք է անտեսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեկատարությունն այս հարցում: Մինսկի խմբի համանախագահներ Ռուսատսանը և Ֆրանսիան, անկարող լինելով իրագործել խաղաղության նախագծերն ապացուցել են, որ Ղարաբաղ հակարմատությունը լուծելու փոխարեն, ավելի շատ փորձում նեն պահպանել տարծաշրջանում իրենց շահերը: Սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը: Ռուսաստանը, որպես տարածաշրջանային ուժ, կարևորում է հակամարտության լուծումն ըստ իր շահերի,ք անի որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունից, Մոսկվան վնասվելու է: Այդ իսկ պատճառով, Մոսկվան ներկայացրել է ՌԴ ԱԳՆ Լավրովի առաջարկած խաղաղության բանաձևը՝ լարվածությունը մեղմելու նպատակով: Ռուսաստանը ներկայացրել  է հակամարտության կարգավորման փուլային ծրագիր:

ԱՄՆ-ի փորձագետները սակայն կարծում են, որ Ռոսաստանի ջանքերը պարտություն են կրել և պետք  է պարտերազմ լինի: Որպես օրինակ, 2016թ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ և  Ադրբնեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան  հայատարարեց, որ Ռուսաստանն անկարող է լուծել ԼՂ հակամարտությունը: Նա Վաշինգտոնի պաշտոնյաներին զգուշացրեց,. որ եթե Լավրովի նախագիծը գործադրվի, Հարավային Կովկասում Կրեմլի նկատմամբ  ԱՄՆ-ի ռազմավարությունը պարտություն է կրելու և այդ երկիրը պարտավոր է լինելու դուսր գալ Կենտրոնական Ասիայից ու Հարավային Կովկասից:

Վերջին իրադարձություններն այդ թվում ՀՀ-ԼՂ մայրուղու կառուցումը, տեղի են ունենում ԱՄՆ Կոնգրեսի սենատորների հայտարարություններից և ամերիկյան ու ֆրանսիական պատվիրակությունների ԼՂ կատարած այցից հետո: Այս կապակցությամբ, տարածաշրջանւի երկրներից ԻԻՀ-ը, որին մտահոգում է հակամարտության սրումը, մշտապես կարևորել է հակամարտող կողմերի միջև ինքնազսպվածության դրսևորումը, դա բնութագրելով որպես կարևոր գործոն՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իրանը նաև պատրաստականմություն է հայտնել մասնակցել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: