Մեկնաբանություն. Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հանրապետականների նոր նախագիծը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121591-Մեկնաբանություն._Իրանի_դեմ_պատժամիջոցներ_սահմանելու_հանրապետականների_նոր_նախագիծը
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետականները ներկայացրել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր նախագիծը, որn ինչպես հայտարարվել է, ներառում է հնարավոր ամենախիստ պատժամիջոցները: Այս նախագիծը, որ ներկայացվել է «Հանրապետականների ուսումնասիրությունների կոմիտեի» 13 պատգամավորներին, ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է անում, արտաքին քաղաքականության ոլորտում խստագույն միջոցները կիրառել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հունիս 11, 2020 07:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հանրապետականների նոր նախագիծը

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետականները ներկայացրել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր նախագիծը, որn ինչպես հայտարարվել է, ներառում է հնարավոր ամենախիստ պատժամիջոցները: Այս նախագիծը, որ ներկայացվել է «Հանրապետականների ուսումնասիրությունների կոմիտեի» 13 պատգամավորներին, ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է անում, արտաքին քաղաքականության ոլորտում խստագույն միջոցները կիրառել Իրանի դեմ:

Կոնգրեսի հանրապետականների նախագծում, որ ուղղակիորեն թիրախ է դարձնում Իրանին, նշված են հակաիրանական միջազգային շրջափակումների ավտոմատ ակիտվացումը», «ԱԽ-ի կողմից սահմանված Իրանի  զենքի էմբագրոյի երկարաձգումը», «ԻՀՊԿ-ի օդատիեզերական բաժնի ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիազդեի և Իրանի պետրոքիմիական, ֆինանսական, ավտոմոբիլային արտադրության ու շինարարության բաժինների դեմ պատժամիջոցների սահմանումը»:

Նախագծում ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արվել պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ Եվրոպայի առևտրի INSTEX մեխանիզմի դեմ: Այս նախագծի հեղինակ աշխատանքային խումբը ԱՄՆ-ի կառավարությանը հորդորել է  «ԻՀՊԿ-ին, Հեզբոլլահին ու Թալիբանին աջակցելու համար» պաշտոնապես «ահաբեկչության աջակից» հայտարարել ՌԴ կառավարությանը:

Նախագիծն աննախադեպ է նրանով, որ այն առաջին անգամ Իրանի ու տարածաշրջանում հակաամերիկյան որոշ խմբերին աջակցելու հետ կապ ունենալու պատճառով, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ:

Այդուհանդերձ Թրամփը, որ սկզբում այն համոզման էր, թե կարող է բազմակողմանի ճնշումներ գործադրելով պարտության մատնել իրանցիներին, այժմ եկել է այն եզրակացության, որ Իրանի դեմ դաժան պատժամիջոցների գործադրումը չի հանգեցրել Իրանի դրական պատասխանին ու Վաշինգտոնի կամքին հանձնվելուն: Իրականում Իրանն առավելագույն ճնշման քաղաքականության դեմ որդեգրել է առավելագույն դիմադրության քաղաքականությունը: Ջարեթ Բլանքի և  Ֆիլիպ Գորդոնի նման քաղաքական փորձագետները համոզված են, որ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականությունը չի ծառայել նպատակին:

Հայրցը կայանուէմ նրանում, որ հաշվի առնելով Իրանի նկատմամբ Թրամփի կիրառած ա ձախողումը, հանրապետականները ի՞նչ հույսով են ներկայացրել Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցների նոր նախագիծը և ձգտում են այն վավերացնել Կոնգրեսում:

Հատկանշական է, որ նախագծի համաձայն, ի տարբերություն ՌԴ-ի ու Չինաստանի, Իրանը «մեծ ուժ կամ ԱՄՆ-ի մրցակիցը» չի համարվում և Կոնգրեսի հանրապետական պատգամավորները Իրանը հիշատակեն են որպես «լուրջ մարտահրավեր»: Այս խոստովանությունը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ-ի բազմակողմանի ճնշումներին, Իրանը կարողացել է հասնել տարածաշրջանային հեղինակության ու որոշիչ դեր ստանձնել Արևմտյան Ասիայում: Գուցե հենց այդ պատճառով է որ այս նախագծի պատժամիջոցային քայլերի սլաքը ուղղված է այն երկրների ու խմբերի կողմը, որոնք լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ: Ի տարբերություն  դեմոկրատական պատգամավորների, որոնք կոչ են անում սահմանափակել Իրանի նկատմամբ նախագահ Թրամփի պատերազմական լիազորությունները, հանրապետականները համոզված են, որ Կոնգրեսը պետք է վավերացնի «պատերազմական լիազորությունների մասին նոր օրենք», որպեսզի վստահ լինի, որ նախագահն ունի բավարար լիազորություններ ահաբեկչական կազմակերպություններից երկրի անվտանգության ապահովելու համար:

Սակայն հանրապետականների վիճահարույց նախագիծը, նույնիսկ Կոնգրեսի ու Թրամփի կողմից վավերացման դեպքում և օրենքի վերածվելուց հետո մեծ ազդեցություն չի ունենա Իրանի կամ նրա տարածաշրջանային ու միջազգային դաշնակիցների վրա: