Մեկնաբանություն. Իրանի թեմայով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի սեզոնային հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121768-Մեկնաբանություն._Իրանի_թեմայով_ՄԱԳԱՏԷ_ի_Կառավարիչների_խորհրդի_սեզոնային_հանդիպումը
Հունիսի 15-ին, Վիեննայում տեղի ունեցավ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վիրտուալ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2020 14:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի թեմայով ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի սեզոնային հանդիպումը

Հունիսի 15-ին, Վիեննայում տեղի ունեցավ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վիրտուալ նիստը:

Հնգօրյա նիստի օրակարգում են 2019 թ.-ի տարեկան զեկույցը, Տեխնիկական համագործակցության 2019 թ զեկույցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի լույսի ներքո Իրանում ստուգման և մոնիտորինգի վիճակը,  2019-ին ՀԳՀԾ-ի գործադրումը, Հյուսիսային Կորեայի հետ  պայմանագրի պահանջը:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարման խորհրդի վիրտուալ նիստը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Թեհրանին մեղադրել են միջուկային ծրագրի հարցում ՄԱԳԱՏ-ի հետ չհամագործակցելու մեջ: 

Թվում է, թե այս հանդիպման առանցքային խնդիրը Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների վերջին զարգացումներն են: Հաշվի առնելով Իրանի դեմ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի բացասական վերաբերմունքը և հնչեցրած հակաիրանական մեղադրանքները,  այս հանդիպումը շատ կարևոր է:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն իր վերջին զեկույցում նշել է, որ Իրանը գործակալության տեսուչներին թույլ չի տալիս ստուգումներ անկացնել երկու օբյեկտներում:

Գրոսին հայտարարել է. «Իրանն ավելի քան չորս ամիս խոչընդոտում էր երկու միջուկային օբյեկտներում  ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգումների անցկացմանը և թափանցիկ   պատասխան չէր տալիս այդ կապակցությամբ գործակալության առաջադրած հարցերին»: Ռաֆայել Գրոսին, որը նախկինում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, լավ տրամադրված չէր Իրանի նկատմամբ: Իսկ հիմա,  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, նա գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի  քաղաքականությանը համաքայլ: նԳրոսին Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրեն տրամադրված ապացույցներ ներկայացնելով պահանջել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մուտք գործեն Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ, որտեղ ավելի վաղ անցկացվել են միջուկային հետազոտություններ:

Թեհրանը չի պատրաստվում իր խաղաղանպատակ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ հարցի պատասխանել. հատկապես երբ հարցերը հնչեցնում են թշնամիները, ինչպիսիք են Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ն: Թեհրանը նաև չի պատարստվում թույլ տալ գործակալության գլխավոր տնօրենի կողմից պահանջվող ցանկացած վայրում ստուգումներ անցկացնել: 

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով, Իրանը  փորձում է կանխել  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունամ անսկզբունքային և վտանգավոր քայլերը:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեմ ստեղծված մթնոլորտը քննադատությանէ  արժանացել Կառավարիչների խորհրդի որոշ կարևոր անդամների՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Հաշվի առնելով, որ գործակալության Կառավարիչների խորհրդի նիստն անցկացվում է վիրտուալ տեսքով, եթե քննարկվող հարցերի շուրջ  փոխհամաձայնություն  չլինի, նիստի նախագահը կհրավիրի նոր հանդիպում:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ խորհուրդը չի կարող պաշտոնական որոշում կայացնել, քանի որ Կառավարիչների խորհրդի նիստը կայացել է վիրտուալ ձևով: