Մեկնաբանություն. Իսրայելում ՀՀ դեսպանության բացման բացասական հետևանքները
Մեծ թվով հայ փորձագետների կարծիքով, Պաղեստինի բռնագրավված տարածքներում դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության քայլն ուղղված է Սիոնիստական ռեժիմին մերձեցմանը:
Հաշվի առնելով Իսրայելի ռասիստական ռեժիմի անցյալն ու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու իրական նպատակները, կասկած չկա, Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելով, ռեժիմը կհասնի իր մեծ երազանքին և կդավաճանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը:
Իլհամ Ալիևի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարությամբ չի անդրադարձել այս հարցին, սակայն ադրբեջանցի շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնել այդ կապակցությամբ:
Ակնկալվում է, որ Բաքվի այն պաշտոնյաները և ադրբեջանցի այն քաղաքական գործիչները, ովքեր Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների հաստատումը դիտում են որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլ, որը բխում է Հարավային Կովկասի այս մուսուլման երկրի շահերից, լավ չեն ճանաչում իրենց հիմնական թշնամուն, որը տարիներ շարունակ բարեկամության կարգախոս էր վանկարկում Ադրբեջանի մուսուլման ժողովրդի հետ:
Որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ փոխարեն մտածեն Սիոնիստական ռեժիմի կողմից Իլհամ Ալիևի կառավարության դավաճանելու մասին, դեռ փորձում են արդարացնել ռեժիմին:
Գրավված պաղեստինի տարածքներում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ, Ադրբեջանի ազգային ժողովի անդամ և քաղաքական փորձագետ Ֆարաջ Ղոլիևը «Բաքու Խաբար» օրաթերթինտվա հարցազրույցում ասել է. «Փաստն այն է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում իր ազգային շահերի շրջանակներում: Հայաստանի կառավարությունը ձգտում է խորացնել հարաբերությունները Ադրբեջանի բարեկամ երկրների հետ: Երևանի պաշտոնյաները փորձում են շատ ընկերներ շահելով կրճատել իրենց թշնամիների և հակառակորդների թիվը: Մենք չենք կարող խզել Հայաստանի և Իսրայելի միջև կայացած համաձայնագիրը»:
Մինչ այս ադրբեջանցի քաղաքական փորձագետը Իլհամ Ալիևի կառավարությանը խրախուսում է մրցել Հայաստանի հետ ՝ գրավյալ պաղեստինյան տարածքներում դեսպանություն բացելու հարցում, կասկած չկա, որ Իսրայելի պաշտոնյաները ոչ միայն անտեսել են այս հարցը, այլ կատարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի որոշ պահանջները:
Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելը մտածելու տեղիք է տալիս: Մասնավորապես, նկատի առնելով կտրուկ և լուրջ վեճերը ցեղասպանության հարցի շուրջ և երկկողմ անհամաձայնությունները և 1992 թ-ին Իսրայելի հետ հարաբերությունների բոյկոտի ենթարկելը, Հայաստանի դեսպանատան բացումը լուրջ նահանջ է մանկասպան ռեժիմի դիմաց, ինչը հակասում է Երևանի իշխանությունների նախկին պնդումներին:
Տարածաշրջանային և միջազգային զգայուն պայմաններում գտնվող Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ Սիոնիստական ռեժիմը պարզապես հետապնդում է իր հակամարդկային նպատակները և այդ ռեժիմի նպատակն է ընդլայնել հարաբերությունները կովկասյան տարածաշրջանում քրիստոնեական մի պետության հետ և հասնել իր ռազմավարական շահերին: