Մեկնաբանություն.Մարդու իրավունքերի խորհրդում ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի դատապարտումը
Հունիսի 17-ին կայացավ Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստը՝ ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի ու մարդու իրավունքների խախտման թեմայով: Նիստն անցկացվել է ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Նիսիտին մասնակցում էին ՄԱԿ-ի ավագ պաշտոնյաներ, գլխավոր քարտուղարի օգնականը, մարդու իրավունքների գերագույն կոմիսարը և Ջորջ Ֆլոյդի եղբայրը:
Աֆիկյան երկրների պահանջով ու Մարդու իրավունքների խորհրդի որոշմամբ կայացած նիստի ընթացքում, ցավ հայտնելով ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի ու խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների կապակցությամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչելեթը, ռասիզմի ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության ու գունամորթների նկատմամբ կիրառվող բռնություներին դիմակայելու հարցում կարևորել է ոստիկանական ու դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Բաչելեթը Ջորջ Ֆլոյդի սպանությունը համարել է ռասիզմի խորհրդանշան և հավելել. «Այս բռնությունների հետևում կանգնած է գաղութատիրության ու ստրկատիրության շրջանի ժառանգության վերացման հարցում անկարողությունը»:
Դա պատճառ է դարձել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հանդես գա ներկա վիճակի փոփոխության կոչով: Ռասիզմի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թեդնայ Էչիոմն անդրադառնալով ոստիկանության ու անվտանգության ուժերի կողմից առանց պատճառների սևամորթների սպանության հարցին ԱՄՆ-ի ներկա իրավիճակը ճգնաժամային է համարել և կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել այս վիճակին դիմակայելու համար:
ԱՄԿ-ի մարդու իրավունքների կողմից մարդկային իրավունքների պաշտպանության հավակնորդ երկիր ԱՄՆ-ում համակարգված ռասիզմի ու սևամորթների դեմ անմարդկային վերաբերմունքի քննադատություննը և այս իրավիճակի փոփոխությանն ուղղված կոչերը խոսում են այդ երկրում առկա դառը իրականության մասին: Փաստորեն ռասայական, կրթական, աշխատանքային և հասարակական խտրականություններն ու սևամորթների դեմ կիրառվող բռնությունները սովորական երևույթ են դարձել ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի 300-ամյա պատմության ընթացքում սևամորթները շարունակ եղել են ստրկատիրության, ծավալուն չարաշահումների, սպանությունների ու անսահման բռնությունների թիրախը: Չնայած որ 1950թ. սևամորթների քաղաքացիական շարժումը առիթ ստեղծեց այդ ռասայի իրավուքների վերականգնման ու նրանց դեմ խտրականությունների վերացման, այնուամենայնիվ ներկա դրությամբ ԱՄՆ-ի հասարակության իրականությունը խոսում է ռասիզմի շարունակման մասին: Այս երևույթի դրսևորումներից մեկը, որ վերջին տարիների ընթացքում բազմիցս դրա ականատեսն ենք եղել սևամորթների դեմ ոստիկանության կողմից կիրառվող անսահման բռնություններն են: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գունամորթները հատկապես սևամորթները ԱՄՆ-ի ոստիկանության հիմնական զոհերն են համարվում և այս խնդիրը ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի քաղաքներում իրականացվող բողոքի ակցիաների հիմական պատճառներից է: Նման բռնությունների պատճառները պետք է փնտրել ԱՄՆ-ի հասարակության մեջ առկա ռասիզմի բազում շերտերի մեջ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ասելով.«Ռասիզմը առկա է ամերիկացիների ԴՆԹ-ում»:
Բնականաբար այս հայացքը իր ազդեցությունն է թողել աֆրոամերիկացիների հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա և ձևավորել է այնպիսի ընթացք, որ նրանց դեմ կիրառվում է համակարգված ռասայական խտրականություն և կառուցվածքային բռնություն՝ հատկապես ԱՄՆ-ի ոստիկանության կողմից: Այս ընթացքի շարունակումը կհանգեցնի ԱՄՆ-ի հասարակության մեջ խոր ճգնաժամի, որի դրսևորումներից մեկը ԱՄՆ-ի ոստիկաության սպայի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ծավալուն ցույցերն է: