Վաշինգտոնը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայում Չինաստանի հետ երկարատև մրցակցության կապացությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121910-Վաշինգտոնը_նախազգուշացրել_է_Արևմտյան_Ասիայում_Չինաստանի_հետ_երկարատև_մրցակցության_կապացությամբ
Միացյալ Նահանգները Չինաստանին դիտում է որպես տարբեր հարթություններում իր միջազգային մրցակիցը և փորձում է հակադրվել Պեկինի աճող ազդեցությանն աշխարհի տարբեր մասերում, ներառյալ` Արևմտյան Ասիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 14:11 Asia/Tehran
  • Վաշինգտոնը նախազգուշացրել է Արևմտյան Ասիայում Չինաստանի հետ երկարատև մրցակցության կապացությամբ

Միացյալ Նահանգները Չինաստանին դիտում է որպես տարբեր հարթություններում իր միջազգային մրցակիցը և փորձում է հակադրվել Պեկինի աճող ազդեցությանն աշխարհի տարբեր մասերում, ներառյալ` Արևմտյան Ասիայում:

2017թ Ազգային ռազմավարության փաստաթղթում, Թրամփի կառավարությունը, Չինաստանի անունը, Ռուսաստանի կողքին, նշել է որպես խոշոր սպառնալիք այդ երկրի համար:

Այդ կապակցությամբ, Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր հրամանատար Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի մրցակիցը ապագայում լինելու է ոչ թե Ռուսաստանն այլ Չինաստանը: Նա հավելել է. «Արևմտյան Ասիայում Չինաստանի սպառնալիքն ավելի շատ տնտեսական է,  քան ռազմական: Չինաստանը տարածաշրջանում փնտրում է հարուստ հանքային ռեսուրսներ»: Մաքքենզին Միացյալ Նահանգներին կոչ է արել «դիմակայել» Չինաստանի աճող տնտեսական ներկայությանն Արևմտյան Ասիայում և նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում կարող են տեղի ունենալ այլ իրադարձություններ:

Ռուսաստանը և Չինաստանն ընդլայնել են իրենց ներկայությունն Արևմտյան Ասիայում, ոչ միայն տնտեսական և առևտրային, այլև ռազմական ոլորտներում:

Չինաստանն Արևմտյան Ասիայում հետապնդում է բազմաթիվ նպատակներ: Պեկինի տեսակետից, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, հատկապես՝ Պարսից ծոցը, կենսական նշանակություն ունի Չինաստանի տնտեսության համար, հատկապես էներգիայի մատակարարման ոլորտում: Միևնույն ժամանակ, Պեկինը տարածաշրջանը դիտում է որպես չինական ապրանքների շուկա: Այս երկիրը, որ մինչև 2030 թվականը դառնալու է  աշխարհի թիվ մեկ տնտեսական տերությունը, արդեն աշխատում է Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայության մեծացման և ընդլայնման ուղղությամբ՝ միաժամանակ ավելացնելով իր ռազմական հնարավորությունները: Դրանք ներառում են Ջիբութիում ռազմածովային բազայի հիմնումը և Ադենի ծոցում ու Կարմիր ծովում չինական ռազմանավերի տեղակայումը:

Բացի այդ, Չիանստանն ուշադրություն է դարձնում նաև տարածաշրջանի հարուստ երկրներին, որպես սպառազինության վաճառքի շուկաներ և մինչ այժմ զգալի քանակությամբ մարտական ԱԹՍ-եր է վաճառել Սաւդյան Արաբիային ու ԱՄԷ-ին: Վաշինգտոնին մտահոգում է Արևմտյան Ասիայում Չինաստանի աճող ներկայությունը և ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Պեկինի դիրքերը, հայտարարելով, թե այդ երկիրը չունի համապատասխան տեխնոլոգիական հնարավորություններ՝ տարածաշրջանի երկրների հետ համագործակցութունը զարգացնելու համար: Այս կապակցությամբ, գեներալ Մաքքենզին հայտարարել է. «Չինաստանի խնդիրը կայանում է նրանում, որ այդ երկրի սարքավորումները որակյալ չեն»:

Չիանստանը սակայն, լուրջ է տրամադրված Արևմտյան Ասիայում իր ներկայությունը մեծացնելու հարցում և այդ ուղղությամբ գործադրել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը: Տարածաշրջանի երկրների հետ Չինաստանի հարաբերությունների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ հարաբերությունների մակարդակը, շրջանակը և խորությունն աճող միտում ունեն:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով միջազգային ասպարեզում, ինչպես նաև Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վարած միակողմանի ու հարկադրանքի քաղաքականությունը, Չինաստանը, Ռուսաստանի հետ միասին, ձգտում է դիմակայել Վաշինգտոնին՝ բազմակողմանիության  և տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու նպատակով: