ԱՄՆ-ի անունը ջնջվել է ՄԱԿ-ի հակառասիստական բանաձևից
ԱՄՆ-ում շարունակվող հակառասիատական բողոքի ցույցերի ֆոնին, ամերիկացի պաշտոնատարները փորձում են լռեցնել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային կառույցների արձագանքը:
Հատկանշական է, որ այդ ջանքերի արդյունքում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կառույցի հակառասիստական բանաձևից ջնջվել է ԱՄՆ-ի անունը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, հակառասիստական բանաձևի նախատեքստը փոփոխելուց հետո, առանց հիշատակելու ԱՄՆ-ի անունը, դատապարտել է մի շարք երկրներում առկա համակարգված ռասիզմը և ոստիկանության դաժանությունը:
Բանաձևի նախատեքստը, որում նշված էր նաև ԱՄՆ-ի անունը, ներկայացրել էին մի շարք աֆրիկյան երկրներ, ԻԻՀ աջակցությամբ: Բանաձևում պահանջվել էր հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում առկա համակարգված ռասիզմի վերաբերյալ:
ԱՄՆ-ի անունը ջնջվելուց հետո, բանաձևը վավերացվել է: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում արդեն մոռտ մեկ ամիս ընթացող բողոքի ցույցերը սկսվեցին մայիսի 25-ին, Մինեստայում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչելեթը Ֆլոյդի սպանությունը վայրագություն բնութագրելով, ասել է. «Այսօր տեղի ունեցող բռնությունների հետևում կանգնած է համակարգված ռասիզմը և խտրական քաղաքականությունը»:
Հակառասիստական բանաձևի նախատեքստից ԱՄՆ-ի անունը կրճատելը զայրացրել է ռասիզմի դեմ պայքարողներին: Հարկ է նշել, որ Թրամփի նախագահության շրջանում, այդ երկրում ռասիզմի խնդիրն ավելի է խորացել: Թրամփն իր ելույթներում մշտապես ուղղակի կամ անուղղակի կերպով փորձել է ցուցյ տալ, որ սպիտակամորթնեն ավելի բարձր դիրք են գրավում: Նա Ֆլոյդի սպանության դեմ բողոքողներին խռովարարներ է անվանել ու պահանջել պայքարել նրանց դեմ:
իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հակառասիստական բանաձևից ԱՄՆ-ի անունը ջնջելը զայրացրել է իրավապաշտպաններին, որոնք քննադատել են այդ որոշման կայացման մեջ Վաշինգտոնի միջամտությունը:
ԱՄՆ-ի քաղաքացիական ազատությունների կոմիտեի տնօրեն Ջամիլ Դաքուարն այդ մասին ասել է. «ԱՄՆ-ը, բանաձևի նախատեքստից իր անունը հեռացնելու համար բռնություն է կիրառել այլ երկրների նկատմամբ, այդպիսով իր աջակցությունը հայտնելով սևամորթների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրվող բռնություններին»:
ԱՄՆ-ում ռասիզմը իրողություն է: Այդ երկրի քաղաքացիները, հատկապես սևամորթները մշտապես առընչվել են ռասիզմի հետ: Հետևաբար հակառասիստական բանաձևից ԱՄՆ-ի անունը ջնջելը, չի կարող քողարկել այդ երկրում տիրող վիճակը: