Մեկնաբանություն. Ռուսները քվեարկել են Սահամադրության բարեփոխումների և Պուտինի իշխանության շարունակման օգտին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122391-Մեկնաբանություն._Ռուսները_քվեարկել_են_Սահամադրության_բարեփոխումների_և_Պուտինի_իշխանության_շարունակման_օգտին
2020թ. հունվարից ՌԴ-ի քաղաքական զարգացումների ընթացքը սկսվեց այս երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականով և ապա ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ինչը վավերացվեց խորհրդարանում և ի վերջո անցյալ մեկ շաբաթվա ընթացքում, այս բարեփոխումների վավերացման համար անցկացված հանրաքվեով սկսվեց այս զարգացումների նոր փուլը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 02, 2020 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսները քվեարկել են Սահամադրության բարեփոխումների և Պուտինի իշխանության շարունակման օգտին

2020թ. հունվարից ՌԴ-ի քաղաքական զարգացումների ընթացքը սկսվեց այս երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականով և ապա ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ինչը վավերացվեց խորհրդարանում և ի վերջո անցյալ մեկ շաբաթվա ընթացքում, այս բարեփոխումների վավերացման համար անցկացված հանրաքվեով սկսվեց այս զարգացումների նոր փուլը:

Էլեկտրոնային փոստի, օնլայն քվեարկության ու քվերակման կենտրոններ ներկայանալու միջոցով, ՌԴ-ի ժողովուրդը մասնակցեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին: ՌԴ-ում ու ՌԴ-ից դուրս գտնվող ավելի քանի 108 մլն. ընտրողներ, հունիսի 25-ից հուլիսի 1-ն առիթ ունեին մասնակցել հանրաքվեին, որպեսզի «այո» կամ «ոչ» քվեարկեն այս երկրի սահմանադրության նոր բարեփոխումներին:

Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակաշրջանը երկարաձգելուց բացի, նոր բարեփոխումները ՌԴ-ի օրենքները բարձր են դասում միջազգային օրենքներից ու նաև անօրինական համարում համասեռականների ամուսնությունը: ՌԴ-ի սահմանադրական բարեփոխումները կազմված են քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային ու պաշտպանական ոլորտների հետ կապված 46 հիմնական առանցքներից: Ընտանքի հիմնական արժեքների պաշտպանումը, կառավարական ու ոչ կառավարական համակարգերում աշխատողների կամ թոշակի անցածների երաշխիքների տրամադրումը, որակյալ ու հանրության բոլոր խավերի համար հասանելի բժշկական ծառայությունը, կառավարական բոլոր բաժիններում և Պետդումայում ու սենատում երկքաղաքացիների ներկայության արգելումը, ինքնիշխանության իրավունքը, էլիտայի ներկայացուցիչների հովանավորումը, արդիական տեխնոլոգիաների ընդլայնումը, պաշտպանական արդյունաբերության ամրապնդումը, ազգային ու բնական ժառանգության պահպանումը, ռուբլու նշանակումը որպես ՌԴ-ի հիմնական արժույթ և ազգային տնտեսության ու ինքնաբավության ենթակառուցվածքների ամրապնդումը ՌԴ-ի սահմանադրության նոր բարեփոխումների կարևորագույն առանցնքերից են համարվում:

Այնուամենայնիվ ՌԴ-ի սահմանադրության բարեփոխումների կարևորագույն խնդիրը 2024թվականից հետո ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու համար ճանապարհ հարթելն է: ՌԴ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները հայտարարել են, որ մասնակիցների 78 տոկոսը քվեարկել է սահմանադրական բարեփոխումների օգտին: Հետևաբար Պուտինը ևս երկու շրջան կարող է մասնակցել նախագահական ընտրությունների ու կարող է ևս 16 տարի, այսինքն՝ մինչև 2036 թվականը, ղեկավարել ՌԴ-ն: Պուտինի ասելով.«ՌԴ-ն, իր մեծ  տարածքով, տարբեր կրոններով, բազմաթիվ բնակչությամբ ու այս երկրում ապրող տարբեր ազգերով, հզոր նախագահի կարիք ունի»:

Հանրաքվեի արդյունքները անշուշտ անցանկալի լուր էին Պուտինի ներիքին ընդդիմադիրների ու նրանց արևմտյան դաշնակիցների համար: Ի տարբերություն իր նախորդ մոտեցման որպես հեղինակավոր ու ազդեցիկ նախագահ, Պուտինը հասել է այն եզրակացության, որ եթե 2024թ. նախագահական ընտրություններում իշխանությունը ընկնի ուրիշ քաղաքական գործչի ձեռքը, չնայած որ Պուտինը սահմանադրության շրջանակներում նախադրյալներ է ստեղծել ՌԴ-ում որպես ազդեցիկ դիվանագետ մնալու համար, հնարավոր է իրադարձություններն այլ ընթացք ունենան: Ուստի Պուտինը հասել է այն եզրակացության, որ ավելի լավ է ինքը մնա իշխանության ղեկին:

Ակնկալվում է, որ ոչ միայն մինչև 2036թ. այլը դրանից հետո էլ Պուտինը կշարունակի իր հիմնական դերակատարությունը աշխարհի ամենամեծ երկրում: