Մեկնաբանություն. Միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն՝ կյանքեր փրկելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122442-Մեկնաբանություն._Միակողմանի_պատժամիջոցները_պետք_է_չեղարկվեն_կյանքեր_փրկելու_համար
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները թուլացնում են կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների կարողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2020 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն՝ կյանքեր փրկելու համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները թուլացնում են կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների կարողությունները:

Հուլիսի 3-ին, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները քննարկելու նպատակով կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ  կորոնավիրուսն ամբողջ մարդկության ընդհանուր թշնամին է, և դրա դեմ պայքարի միակ ճանապարհը  գլոբալ համագործակցությունն է և ցանկացած պատժամիջոց, վնասում է համաշխարհային պայքարին:

Երբ  կորոնավիրուսը դուրս եկավ Չինաստանի Վուհան քաղաքի սահմաններից, ոչ ոք չէր կարծում, որ կարճ ժամանակահատվածում այն կհասնի աշխարհի գրեթե բոլոր երկրներ: Անկասկած, կորոնավիրուսն այսօր  միջազգային հանրության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, և այս ընդհանուր մտահոգության դեմ պայքարը հնարավոր է միայն համագործակցության և համերաշխության միջոցով:

Կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում և թիրախավորել է ամբողջ մարդկությունը: Այս իրավիճակում, միակողմանի պատժամիջոցների նման խոչընդոտների առկայությունը, ոչ միայն խոչընդոտում է համաշխարհային ջանքերին, այլ դրանք սահմանող երկիրը նույնպես հայտնվում է պանդեմիայի խնդրի առաջ: 

Թրամփի կառավարությունը, որ նախքան կորոնավիրուսի պանդեմիայն որոշ երկրների նկատմամբ կիրառում էր միակողմանի պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականություն, այն շարունակում է նաև պանդեմիայի պայմաններում:

Միակողմանի պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել տնտեսական և բժշկական հնարավորությունները լիարժեք  օգտագործելու երկրների հնարավորության վրա: Իրանը, որը մշտապես գտնվել է ԱՄՆ-ի միակողմանի ճնշման և պատժամիջոցների տակ և  չի կարողացել օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար առկա բոլոր ռեսուրսները,  այսօր, առողջապահության ոլորտի մասնագետների շնորհիվ,  կորոնավիրուսի դեմ պայքարի առաջատարներից է:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը դեռևս անհայտ վիրուս է և ամեն օր դրսևորում է նոր նշաններ, սեփական ուժերով դրա դեմ պայքարելուց բացի,  պայքարի սեփական փորձն այլ երկրների հետ կիսելը, հնարավորություն է տալիս ավելի մեծ ուժով ու համախմբված պայքարել դրա դեմ:

Սակայն հավաքական պայքարի համար, անհրաժեշտ է, որպեսզի միակողամանի պատժամիջոցները չեղարկվեն, քանի որ ամեն օր հազարավոր մարդկանց կյանքեր խլող այս վիրուսի դեմ պայքարը դուրս է քաղաքական ենթատեքստից:

Ավելի վաղ, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում ԱՀԿ-ի շուրջ կենտրոնանալու կարևորությանը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին ասել էր. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարևոր դեր է խաղում կորոնավիրուսի դեմ պայքարում, չնայած միակողմանիության վիրուսը վարակում է հավաքական գործողություններին»:

Բացի կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին խոչընդոտելուց, միակողմանի պատժամիջոցները թիրախավորում են հատկապես այն անձնաց, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ և դա վկայում է այն մասին, թե որքան անմարդկային են այդ պատժամիջոցները:

Կյանքի իրավունքի ոտնահարումը միակողմանի պատժամիջոցների միջոցով, մարդու իրավունքի ակնհայտ խախտում է: