Մեկնաբանություն. Իրանի ու Սիրիայի համապարփակ համաձայնագիրը. Դիմադրության առանցքի ուժի ցուցադրում
Որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռազմավարական դաշնակիցներ, ԻԻՀ-ն և Սիրիան, պաշտպանական, ռազմական և անվտանգության ոլորտների հետ կապված համագործակցության համապարփակ համաձայնագիր են կնքել:
Համաձայնագիրը, որ Իրան-Սիրիա ռազմական ու անվտանգության համագործակցությունների հիմնաքարն է համարվում, ստորագրվել է չորեքշաբթի օրը՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի ու Սիրիայի ՊՆ Ալի Աբդոլլահ Այուբի հանդիպման ընթացքում:
Համաձայնագրի հիմնական առանցքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն ու սադրիչ քայլերին դիմակայելն էր: Այս շրջանակներում, համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի ու Սիրիայի ռազմական գերոգույն խորհուրդները հանդես գալով մի հաղորդագրությամբ շեշտել են.«Այս համաձայնագրի կարևոր նպատակներից մեկը տարածաշրջանային ու միջազգային որոշ ռեժիմների կողմից հովանավորվող թաքֆիրական ահաբեկչությանը դիմակայելն է»:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի դիմադրության հիմնական առանցքը կազմում են Իրանն ու Սիրիան, որ կանգնած են ահաբեկչական տարբեր խմբերի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նման ընդհանուր թշնամիների դեմ: 2011թ. Սիրիայում ճգնաժամ հարուցելը և ահաբեկչական տարբեր խմբերի այս երկիր գործուղելը կատարվել է Սիրիայի համակարգի թուլացման ու փլուզման նպատակով, որպեսզի ճամբից մաքրվի ԱՄՆ-ի «Նոր Միջին Արևելք» նախագծի հիմնական արգելքը:
Այսօր 9 տարի է անցել Սիրիայի պատերազմից, սակայն ԱՄՆ-ն ու նրա աջակիցները օգտագործելով ահաբեկիչներին ու Սիրիայի դեմ պատերազմի քայլը, չեն կարողացել Ասադի գերդաստանի կործանմամբ իրականացնել Արևմտյան Ասիայում իրենց նպատակները:
Անվտանգության ու ռազմական ոլորտներում Իրանի ու Սիրիայի ռազմավարական համագործակցությունները խոչընդոտել են ԱՄՆ-ի երազանքների իրականացումը և այսօր Վաշինգտոնը «Կեսարի օրենքի» շրջանակներում պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ:
Վերջին տարիների ընթացքում Իրանի ու Սիրիայի անվտանգության ու հետախուզական համագործակցությունները Արևմտյան Ասիայում խափանել են ԱՄՆ-ի քաղաքականություններն ու նպատակները: Հաշվի առնելով այս փորձը, Իրանի ու Սիրիայի միջև ռազմական, անվտանգության ու պաշտպանական ոլորտի համագործակցության համապարփակ համաձայնագրի կնքումը ավելի քան երբևէ նշանակություն է ձեռք բերում, ինչև ավելի է ամրապնդելու և լուսավորելու այս համագործակցությունների հեռանկարը:
Սիրիայի համակարգի փլուզումը և Իրանից այս երկրի անջատումը 2011թ. ի վեր ԱՄՆ-ի երկու նպատակներն են: Սակայն, երբ նրանք պատերազմում պարտվեցին, դիմեցին «Կեսարի օրենքի» միջոցին: Իրանի ու Սիրիայի խոր հարաբերություններ հասել է այն կետի, որ երկու երկրները այսօր կնքել են ռազմական ու անվտանգության համագործակցությունների հապարփակ համաձայնագիր, որպեսզի կարողանան ավելի հաստատուն քայլերով պատերազմել ԱՄՆ-ի սադրիչ քայլերի դեմ Սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում Թեհրան-Դամասկող ռազմավարական համագործակցություններին:
Այս շրջանակներում, միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Սիրիայի հարցում ԱՄՆ-ն հուսահատությունից դիմել է Կեսարի օրենքին: Սակայն տնտեսական պատժամիջոցները Դամասկոսի ու Թեհրանի համար ոչ մի նշանակություն չունեն: Կողմերը ավելի հզոր շարժառիթներով կշարունակեն երկկողմ տնտեսական համագործակցությունները:
Իրանի ու Սիրիայի միջև պաշտպանական, ռազմական և անվտանգության համագործակցությունների համապարփակ համաձայնագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների ռազմավարական համագործակցություններին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կավելացնի երկու երկրի դերակատրությունն ու ազդեցությունը, և այս ուժը էական կապ ունի ԱՄՆ-ի ձախողումների շարունակման ու նաև Սիրիայում ու տարածաշրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության իրացման հետ: