Մեկնաբանություն. Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
Հայաստանը մշակել է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը փոխարինելու է 2007 թ հրապարակված ռազմավարությանը:
Նոր ռազմավարությունը 30 էջանոց և 6 բաժնից կազմված փաստաթուղթ է: Այն շատ կարևոր է Հայաստանի կառավարության, ժողովրդի և տարածաշրջանի ու աշխարհի կառավարությունների համար, քանի որ նախանշում է համագործակցությունները տարբեր երկրների հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած երկու տարիների ընթացքում ջանքեր է գործադրել երկրում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Եվ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը մշակվել է այդ շրջանակում:
Վերջին ռազմավարությունը մշակվել էր 2007թ և ներկայումս այն մեծ փոփոխությունների է ենթարկվել, որպեսզի ՀՀ վարչապետն ու կառավարությունը կարողանան իրականացնել իրենց առջև դրված նպատակները: Սովորաբար, ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելիս, ուսումնասիրվում են ներքին ու արտաքին մեծ թվով գործոններ, ինչպես նաև տարբեր ուժերի ազդեցությունը: Այդ գործոններն ազդում են երկրների անվտանգության վրա, այդ թվում նաև Հայաստանի: Ուստի ՀՀ ազգային անվտանգության առզմավարության մեջ ներկայացվել են ոչ միայն ներքին հարցեր, այլ նաև տարածաշրջանային համագործակցությունները: Այս առումով, Իրանի վերաբերյալ նշված է, որ Հայաստանը, հիմնվելով Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ու փոխադարձ շահերի վրա, զարգացնելու է Իրանի հետ իր բազմակողմ համագործակցությունը:
2007թ նույնպես նման հոդված ներառված էր ՀՀ ազգային անվտանգության փաստաթղթում: Պետք է ասել, որ դա նորություն չէ, քանի որ Հայաստանը մշտապես կարևորել է Իրանի հետ համագործակցությունը:
Քաղաքական փորձագետների համար նույնպես դա կարևոր է: Որպես օրինակ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշում է, որ Երևանն Իրանի ու ԱՄՆ-ի միջև պետք է ընտրություն կատարի և որոշի թե այդ երկրներից որն է իր ռազմավարական դաշնակիցն ու չընթանա սխալ ճանապարհով:
Ամեն դեպքում, Հայաստանը պետք է կարևորի Իրանի հետ իր հարաբերությունները, հատկապես որ այդ երկիրը մշտապես կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանի համար:
Նոր փաստաթղթում նշված է նաև մի կետ, որը ներկայացնում է ՀՀ կառավարության մտահոգությունն այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան հետընթաց են գրանցել մարդու իրավունքների հարցում:
Հայաստանը նշել է, որ վերոնշյալ երկու երկրներն անկանխատեսելի քայլեր են ձեռնարկում Հայաստանի դեմ:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Հայաստանի կառավարության ազգային անվտանգության նոր ռազմավարության նպատակն է իրականացնել նպատակներ, որոնք կարժանանան ժողովրդի գոհունակությանը:
Իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ թերևս հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը մտածում է այդպիսով լուծել Ադրբեջանի հետ իր կոնֆիլիկտը՝ կապված ԼՂ հարցի հետ: