Մեկբանաություն. Քննարկվել են եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեպքերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122911-Մեկբանաություն._Քննարկվել_են_եվրոպացիների_կողմից_ՀԳՀԾ_ի_խախտման_դեպքերը
13 տարի տևած սեղմ բանակցություններից հետո, 2015թ հուլիսի 14-ին ստորագրվեց ՀԳՀԾ-ն: Դրանից հետո հատսատվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 08:53 Asia/Tehran
  • Մեկբանաություն. Քննարկվել են եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեպքերը

13 տարի տևած սեղմ բանակցություններից հետո, 2015թ հուլիսի 14-ին ստորագրվեց ՀԳՀԾ-ն: Դրանից հետո հատսատվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:

Չնայած Եվրոպան լիարժեք կերպով չի կատարել իր հանձնառությունները, Իրանն այս ընթացքում ռազմավարական համբերություն է ցուցաբերել  և բարձր մակարդակով համագործակցել ՄԱԳԱՏԷ--ի հետ: Իրանը թույլ է տվել գործակալությանը, վերահսկել իր միջուկային ենթակառուցվածքները:

ՀԳՀԾ-ն միջազգային բազմակողմ համաձայնագիր է, որ միակողմանի քայլերով արդյունքի չի հասնի:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, 2019թ մայիսի 8-ին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն  խորհուրդը կայացրեց որոշում, որի համաձայն, Իրանը քայլ  առ քայլ, 5 փուլով նվազեցրեց իր պարտավորությունների գործադրումը:

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, այս կապակցությամբ հրապարակված հոդվածում նշել է, որ ՀԳՀԾ-ն հիմնված է տնտեսական, տեխնիկական և քաղաքական ու իրավաբանական հիմքերի վրա: Նա հավելել է. «2014թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալով և 90 այնուհետև 180 օրերի ընթացքում  հակաիրանական պատժամիջոցների վերականգնմամբ ու նոր պատժամիջոցների սահմանմամբ, ԱՄՆ-ը սրեց միջազգային իրավիճակը և մեծ վնաս հասցրեց բանակցությունների գործընթացին»:

Մյուս հարցը, որ խիստ մտահոգիչ է, այն է, որ Միացյալ Նահանգներն իր միակողմանի քաղաքականությունը պարտադրում է այլ երկրներին, հատկապես՝ Եվրոպային: Որպես միջազգային իրավունքները խախտող երկիր, ԱՄՆ-ը եվրոպական երկրներից պահանջում է հավատարիմ չմնալ իրենց հանձնառություններին: Դոնալդ Թրամփը Եվրոպային ստիպում է կայացնել որոշում՝ պաշտպանել բազմկողմանի համաձայնագիրը, թե՝  շարունակել ավելի հեռանալ ՀԳՀԾ-ից:

Հուլիսի 15-ի կապակցությամբ հրապարակված բանաձևում, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Նախագահական ընտրություններրին ընդառաջ, Թրամփը փորձում է հաղթանակ գրանցել Իրանի նկատմամբ իր քաղաքականության մեջ: Հետևաբար, ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահը նպատակ ունի վերջնականապես ոչնչացնել համաձայնագիրը և մտածում է, որ համաձայնագրի չեղարկումը լինելու է իր օգտին: Նա ամեն ինչ անւմ է, որպեսզի Իրանին թույլ չտա ՀԳՀԾ-ից քաղաքական շահ ստանալ :

ԱԽ 2231 բանաձևի հիմամբ, հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը: ԱՄՆ-ը սական փորձում է երկարաձգել այն: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի տիրակալ ռեժիմը չի կարող սրանից ավելի միջազգային, տնտեսական, քաղաքական ու ֆինանսական կառույցների վրա վերահսկողություն իրականացնելով, առաջ տանել իր անօրինական քաղաքականությունը: Օրենքի ժամանակն ինչպես մտածում է Թրամփը, դեռևս չի ավարտվել և միջազգային համակարգը չի վերադառնալու «ջունգլիների օրենքի» ժամանակաշրջան:

Թեհրանի քայլերը մինչ օրս քաղաքական կարևոր ուղերձներ են ունեցել, որոնք ցույց են տվել, որ Թեհրանը ցանկանում է փրկել ՀԳՀԾ-ն  և հավասարակշռություն ստեղծել իր տվածի ու ստացածի միջև: Սակայն պետք է ասել, որ այս գործընթացը մշտական չի կարող լինել: