Մեկբանաություն. Քննարկվել են եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի խախտման դեպքերը
13 տարի տևած սեղմ բանակցություններից հետո, 2015թ հուլիսի 14-ին ստորագրվեց ՀԳՀԾ-ն: Դրանից հետո հատսատվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:
Չնայած Եվրոպան լիարժեք կերպով չի կատարել իր հանձնառությունները, Իրանն այս ընթացքում ռազմավարական համբերություն է ցուցաբերել և բարձր մակարդակով համագործակցել ՄԱԳԱՏԷ--ի հետ: Իրանը թույլ է տվել գործակալությանը, վերահսկել իր միջուկային ենթակառուցվածքները:
ՀԳՀԾ-ն միջազգային բազմակողմ համաձայնագիր է, որ միակողմանի քայլերով արդյունքի չի հասնի:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, 2019թ մայիսի 8-ին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կայացրեց որոշում, որի համաձայն, Իրանը քայլ առ քայլ, 5 փուլով նվազեցրեց իր պարտավորությունների գործադրումը:
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, այս կապակցությամբ հրապարակված հոդվածում նշել է, որ ՀԳՀԾ-ն հիմնված է տնտեսական, տեխնիկական և քաղաքական ու իրավաբանական հիմքերի վրա: Նա հավելել է. «2014թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալով և 90 այնուհետև 180 օրերի ընթացքում հակաիրանական պատժամիջոցների վերականգնմամբ ու նոր պատժամիջոցների սահմանմամբ, ԱՄՆ-ը սրեց միջազգային իրավիճակը և մեծ վնաս հասցրեց բանակցությունների գործընթացին»:
Մյուս հարցը, որ խիստ մտահոգիչ է, այն է, որ Միացյալ Նահանգներն իր միակողմանի քաղաքականությունը պարտադրում է այլ երկրներին, հատկապես՝ Եվրոպային: Որպես միջազգային իրավունքները խախտող երկիր, ԱՄՆ-ը եվրոպական երկրներից պահանջում է հավատարիմ չմնալ իրենց հանձնառություններին: Դոնալդ Թրամփը Եվրոպային ստիպում է կայացնել որոշում՝ պաշտպանել բազմկողմանի համաձայնագիրը, թե՝ շարունակել ավելի հեռանալ ՀԳՀԾ-ից:
Հուլիսի 15-ի կապակցությամբ հրապարակված բանաձևում, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Նախագահական ընտրություններրին ընդառաջ, Թրամփը փորձում է հաղթանակ գրանցել Իրանի նկատմամբ իր քաղաքականության մեջ: Հետևաբար, ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահը նպատակ ունի վերջնականապես ոչնչացնել համաձայնագիրը և մտածում է, որ համաձայնագրի չեղարկումը լինելու է իր օգտին: Նա ամեն ինչ անւմ է, որպեսզի Իրանին թույլ չտա ՀԳՀԾ-ից քաղաքական շահ ստանալ :
ԱԽ 2231 բանաձևի հիմամբ, հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը: ԱՄՆ-ը սական փորձում է երկարաձգել այն: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի տիրակալ ռեժիմը չի կարող սրանից ավելի միջազգային, տնտեսական, քաղաքական ու ֆինանսական կառույցների վրա վերահսկողություն իրականացնելով, առաջ տանել իր անօրինական քաղաքականությունը: Օրենքի ժամանակն ինչպես մտածում է Թրամփը, դեռևս չի ավարտվել և միջազգային համակարգը չի վերադառնալու «ջունգլիների օրենքի» ժամանակաշրջան:
Թեհրանի քայլերը մինչ օրս քաղաքական կարևոր ուղերձներ են ունեցել, որոնք ցույց են տվել, որ Թեհրանը ցանկանում է փրկել ՀԳՀԾ-ն և հավասարակշռություն ստեղծել իր տվածի ու ստացածի միջև: Սակայն պետք է ասել, որ այս գործընթացը մշտական չի կարող լինել: