Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը ՝ տարածաշրջանային տնտեսության սիներգետիկ գործոն
Երևանում ԻԻՀ-ի , ՀՀ-ի , Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը : Փաստաթղթի ստորագրմամբ , միացվելու են հիշյալ չորս երկրների էլեկտրացանցերը :
Փաստաթղթի ստորագրման արարողակարգում , ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը , ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը , ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին մտքերի փոխանակում են կատարել էներգետիկայի ոլորտում ներդրումային ծախսերի կրճատման , էլեկտրաէներգիայի փոխանակման մեծացման և միջանցքի ստեղծման շուրջ : Քառակողմ նիստում ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը նշել է , որ միջանցքի ստեղծումը բխում է Իրանի , Ռուսաստանի , Հայաստանի և Ռուսաստանի շահերից , հույս հայտնելով , որ այս խոշոր ցանցին մյուս երկրների միացման հնարավարություն է ստեղծվելու : Չիթչյանի հավաստմամբ , ժողովուրդների իրական շահերի հիմունքով և սիներգետիկ համագործակցության արդյունքում , տարածաշրջանում վերանալու է լարվածությունը և ամրապնդվելու է անվտանգությունը :
Նշելով , որ Հյուսիս-հարավ միջանցքի ստեղծման նախագծում Թեհրանի ներկայությունն իրականացվել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից կարևորված Դիմադրողական տնտեսության քաղաքականության շրջագծում , ԻԻՀ էներգետիկայի նախարարն ասել է .-<Նորին վսեմություն առաջնորդն այդ քաղաքականության հիմքով կարևոր է գնահատում այլ երկրնրերի հատկապես հարևան պետությունների հետ տնտեսական կապերի ամրապնդումը >: «Միջանցքի ստեղծումը հնարավոր է դարձնելու էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ստեղծումը ՝ մեծացնելով էլեկտրացանցի օգտագործման հետկապված վստահությունը >.-հավելել է նախարարը :
Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի նախարարության նախաձեռնությամբ Իրանում չորս երկրների էներգետիկայի նախարարների միջև կայացած հանդիպմանը , նախնական համաձայնություն էր ձեռք բերվել չորս երկրների էլեկտրացանցերի միացման շուրջ : Իրանի և Հայաստանի , իսկ մյուս կողմից Հայաստանի և Վրաստանի միջև գործող նախագծերի իրականացման արդյունքում , չորս երկրների էլեկտրացանցերի միացումն իրականացվելու է 2018 թվականին :
Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծումն ունենալով տնտեսական ու տեխնիկական բազում առավելություններ , խթանելու է տարածաշրջանային տնտեսության սիներգիան : Նախագծին իր սատարման մասին հայտարարելով , ԻԻՀ հայտնել է , որ էներգետիկայի նախարարությունը պատրաստ է կրկնակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ : Իրան-Հայաստան-Ռուսաստան-վրաստան ցանցերի միացումը հնարավորություն է ստեղծելու տարվա տարբեր սեզոններին էներգիայի փոխանակման համար : Նախագիծը նաև մեծացնելու է անդամ երկրների աշխատանքային գործակիցը ՝ կրճատելով անդամ երկրներում ներդրումային ծախսերը :
Հիշյալ չորս երկրների միջև համագործակցությունը ոչ միայն չի վնասելու տարածաշրջանային որևէ այլ երկրի , այլև նրանց միջև համագործակցությունը կարող է հնարավորություն ստեղծել այս խոշոր ցանցին մյուս երկրների միացման համար :