ՄԱԿ-ը քննադատել է Թրամփի բացասական ազդեցությունը լրատվամիջոցների ազատության վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր, մշտապես հարձակվել է իրեն քննադատող լրատվամիջոցների վրա: Թրամփի կարծիքով՝ լրատվամիջոցները ստախոսներ են, իսկ մեդիա դաշտի ակտիվիստները երկրագնդի ամենակեղծ մարդիկ: Այդ պատճառով նա ամեն առիթ օգտագործում է նրանց վրա հարձակվելու համար: Թրամփի այդ վարքագիծն արժանացել է ՄԱԿ-ի քննադատության:
Հուլիսի 14-ին խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քայեն անդրադառնալով Սպիտակ Տան կողմից լրատվամիջոցների դեմ իրականացվող հարձակումներին, քննադատել է աշխարհում մամուլի ազատության վրա Դոնալդ Թրամփի բացասական ազդեցությունը:Նա հույս է հայտնել,որ Թրամփի գնալով, կնվազեն ամերիկացի լրագրողների նկատմամբ հարձակումները:
Քայեի խոսքով՝ պարզից էլ պարզ է,որ Թրամփն անցած չորս տարիների ընթացքում, իր որդեգրած ուղիով վնասել է լրատվամիջոցներին ու խոսքի ազատությանը: Խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է.«Լրագրողների դեմ ուղղված քայլերից են՝ Թրամփի կողմից մեդիա ոլորտի գործիչների հասցեին հնչող քննադատությունները, նրանց վերաբերյալ սուտ լուրեր տարածելը և այդ լրագրողների՝ պահպանողական լրատվամիջոցների հետ աշխատելու մասին հայտարարությունը»: Պատասխանելով այն հարցին,թե արդյոք Թրամփն ազդել է աշխարհում մամուլի ազատության վրա, Քայեն ընդգծել է.«Թրամփը շատ բացասական ազդեցություն է թողել այս ոլորտում»:
Լրատվամիջոցների նկատմամբ Թրամփի մոտեցմանն ուղղված ՄԱԿ-ի քննադատությունը վկայում է արևմուտքում խոսքի ազատության վերաբերյալ հայտարարությունների իրական բնույթի մասին: Փաստորեն, Թրամփը, որպես մի երկրի նախագահ,որ պնդում է,թե ԱՄՆ-ն աշխարհի ամենաազատ երկիրն է, միայն հավատում է այն խոսքի ազատությանն ու լրատվամիջոցներին,որոնք կգովաբանեն իր վարած քաղաքականություններն ու քայլերը: Թրամփը բոլորովին չի հանդուրժում իր քաղաքականության ու քայլերի դեմ ուղղված ամենաաննշան քննադատությունը: Թրամփն իր կառավարությանը քննադատող լրատվամիջոցներին անվանում է որպես «կեղծ լրատվամիջոցներ» կամ«բացարձակ սուտ լուրեր տարածող լրատվամիջոցներ» և նրանց մեղադրում է իր դեմ ստելու մեջ՝ համոզված լինելով, որ լրատվամիջոցների հրապարակած լուրերի մեծ մասը կեղծ է: ԱՄՆ-ի սկանդալային նախագահը մշտապես լրատվամիջոցներին մեղադրել է իր գործողություններն ու դիրքերը խեղաթյուրելու մեջ»:
Թրամփն իրեն քննադատող լրատվամիջոցների նկատմամբ կիրառում է իր մշտական ռազմավարությունը,որն է՝ սպառնալիքն ու ճնշումը՝ վերջիններիս վախեցնելու և իր մաքսիմալիստական պահանջները նրանց պարտադրելու համար: Այնուամենայնիվ Թրամփի այդ ռազմավարությունն արդյունավետ չի եղել ,քանի որ ամերիկյան մամուլն ու լրատվամիջոցները կոշտ դիրքորոշում են որդեգրել Թրամփի քննադատությունների ու քայլերի նկատմամբ:
ԱՄՆ-ի մամուլի համակարգված և ուժեղ հակազդեցությանը գումարած որոշ լրատվամիջոցների, ներառյալ «Սի Էն Էն»-ի կողմից Թրամփի վարքագծի դեմ հնչեցված խիստ քննադատությունները ցույց են տալիս,որ նա զիջում է լրատվամիջոցներին: Մյուս կողմից լրատվամիջոցների նկատմամբ Թրամփի վարած քաղաքականության վերաբերյալ խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկույցող Դևիդ Քայեի քննադատությունը վկայում է այն մասին,որ միջազգային մասշտաբով ևս Թրամփի վարքագիծը բացասական ազդեցություն է թողել լրատվամիջոցների վրա: