Բախումներ՝ հայ-ադրբեջանական սահմանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122968-Բախումներ_հայ_ադրբեջանական_սահմանին
Հայաստանի Տավուշի մարզի սահմանային տարածքում հուլիսի 12-ից բախումներ են սկսվել հայ-ադրբաջանական ուժերի միջև: Բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինծառայողներ՝ երկու կողմերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 09:11 Asia/Tehran
  • Բախումներ՝ հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի Տավուշի մարզի սահմանային տարածքում հուլիսի 12-ից բախումներ են սկսվել հայ-ադրբաջանական ուժերի միջև: Բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինծառայողներ՝ երկու կողմերից:

Այս ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությւններն իրար մեղադրել են հրադադարը խախտելու մեջ: Մի քանի օր առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքեց, թե ԼՂ հարցի կարգավորումը ձգձվում է, միևնույն ժամանակ,  չժխտելով Հայաստանի դեմ պատերազմի հավանականությունը:

ՀՀ ԱԳ նախարարությունը նույնեպս դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը,  հայտարարել է, որ ադրբեջանական ուժերն այս հարձակումների ընթացքում օգտվել են հրետանուց և ստացել պատասխան:

Ավելի վաղ, որոշ վերլուծաբաններ անդրադարձել էին նաև ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքական ու անվտանգության մակարդակի մեքենայություններին: Հետևաբար, պետք է ասել, որ պատերազմի հավանական շարունակությունը և բախումները չեն բխում ոչ մի երկրի շահերից և կարող են ենթահող ստեղծել արտաքին միջամտության համար:

Հարկավոր է ամեն ինչ անել՝ տարաձայնությունները խաղաղ լուծելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես կողմերին ինքնազսպվածության և բանակցությունների կոչ է արել: Մտահոգիչն այն է, որ արտաքին ուժերը մինչ այժմ այս հակամարտության կարգավորուման ուղղությամբ որևէ ազդեցիկ քայլ չեն արել: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համախանախագհներն այս կապակցությամբ պասիվ վերաբերմունք են դրսևորել, ինչը խիստ կասկածելի է:

Պետք է ասել, որ այս տարածաշրջանում պատերազմը ոչ միայն ոչնչացնում է մարդկային ու նյութական ռեսուրսներն այլ արտաքին ուժերին հնարավորություն է տալիս միջամտել երկու երկրների հարաբերություններին ու դրանից շահ ստանալ:

Հետևաբար, տարածաշրջանի կայունությունը պահպանելու նպատակով, պետք է խուսափել որևէ լարվածությունից և հարցերը լուծել միայն տարածաշրջանային համագործակցության շրջանակներում: Այն ինչ հստակ է, բախումները ոչ միայն մտահոգում են Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին, այլ նաև նրանց հարևաններին: Տարածաշրջանի ժողովուրդներն ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ և բախումների շարունակությունից վնասվելու են միայն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդները: Պարզ ճշմարտություն, որի շուրջ  Բաքվի ու Երևանի ղեկավարները պետք է ավելի շատ խորհեն և լուծումներ փնտրեն հարցի լուծման համար: Հատկապես որ ներկայումս աշխարհը կանգնած է բազմաթիվ հարցերի հետ՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ և նոր բախումների համար տեղ չկա: