Մեկնաբանություն. Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձը չի հաջողվի
Չնայած ՀԳՀԾ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, Միացյալ Նահանգները փորձում են երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթների համաձայն, Իրանի զենքի էմբարգոն կչեղարկվի 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է.«Զենքի էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի ջանքերը ոչ մի արդյունք չեն ունենալու»:
Չնայած 2231 բանաձևի ընդունմանը, 2017-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց մի օրենք, որով արգելվում է ռազմական տեխնիկայի արտահանումը կամ տեղափոխումը Իրան: Բայց Իրանը վերջին 41 տարիների ընթացքում միշտ ապավինել է իր ներքին կարողություններին:
Ատլանտյան խորհրդի միջազգային հարաբերությունների ամերիկյան ինստիտուտն անդրադառնալով Իրանի դեմ զենքի պատժամիջոցների չեղարկման հնարավորությանը, գրել է.«Ավելի վաղ Իրանը ցույց է տվել իր համակարգերը զարգացնելու կարողությունը և սա նշանակում է թանկարժեք զենքի ներմուծման անհրաժեշտության կրճատումը»: Իրանի պաշտպանական և զսպման կարիքները բավարարելու Իրանի ունակությունը բալիստիկ հրթիռների, նավարկության հրթիռների և անօդաչուների կառուցմամբ ապացուցվել է վերջին տարիներին: Իրանի պաշտպանական և զսպման կարիքները բավարարելու Իրանի կարողությունը բալիստիկ հրթիռների, անթև հրթիռների և անօդաչուների արտադրմամբ՝ ապացուցվել է վերջին տարիներին: Իրանի հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա ցույց տվեց Իրանի ռազմական հնարավորությունները:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«Իսլամական Հեղափոխական պահապանների հորպուսի հրթիռային արձագանքը ոչնչացրեց ամերիկյան կեղծ ուժը և իմպերիալիստական համակարգը և ապացուցեց Իրանի պաշտպանական ուժն ու հեղինակությունը ամբողջ աշխարհին»:
Այժմ կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, Իրանը մտել է տարածաշրջանում ռազմավարական անվտանգության և ռազմական հավասարումների մեջ: Իրանի և Սիրիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի սպառազինության էմբարգոյի երկարաձգման քայլերը չեն խաթարում Իրանի ռազմական և պաշտպանական ռազմավարությունը: Հաշվի առնելով անվտանգության և ռազմավարական նկատառումները, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կօգտագործի իր պաշտպանական հնարավորությունները իր ազգային շահերը պաշտպանելու համար:
Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի փորձագետ Սեյեդ Ամիր Մուսավին ասել է. «Միացյալ Նահանգները, Սիոնիստական ռեժիմը և արաբական որոշ երկրներ, լուրջ անհանգստացած են Թեհրանի և Դամասկոսի միջև նման համաձայնագրի կնքման կապակցությամբ: Այս պայմանագիրը կնքելով, Իրանը պաշտոնապես խախտել է Կեսարի օրենքը, որը հաստատվել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից»:
Իրանին զսպող ուժը սահմանափակելու իր ռազմավարությամբ, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը փորձում է իրեն հաղթող կողմը ցույց տալ և շահագործել այս վիճակը, որպես արտաքին քաղաքականության հաջողություն նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի մեկնաբանությունն արձագանք է Միացյալ Նահանգների պատրանքներին:
Բրիգադային գեներալ Հաթամին հայտարարել է. «Հաշվի առնելով, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ պահանջը միտումնավոր ու մաքսիմալիստական բնույթ է կրում, դրան երբեք ընթացք չեն տալու աշխարհի երկրները և չեն համագործակցելու ԱՄՆ-ի հետ»: