Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև առկա հակամարտությունների ստվերները
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական բախումները , մեկ անգամ ևս ի չիք դարձրին հույսերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային մակարդակում ՝ տարածքային վեճերի խաղաղ կարգավորման համար:
Այս բախումները մեկ անգամ ևս ներկայացրեցին հակամարտության կողմերի սաստիկ տարաձաձնությունները և խորքային թշնամանքն ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների միջնորդների անկարողությունը ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով:
Բախումները ավելացրել են նաև ծանր զենքերի օգտագործումը, երկու կողմերի սահմանամերձ տարածքների բնակիչների կյանքին սպառնացող վտանգը, և մտահոգությունները՝ կապված տարածաշրջանում նոր պատերազմ սկսվելու հետ:
Ներկա ռազմական հակամարտությունը ապացուցել է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների լիակատար անկարողությունը, որը 1997-թվականից համատեղ ղեկավարում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը :
Որոշ փորձագետներ շեշտում են տարածաշրջանի երկրների ակտիվ ներկայությունը այս գործընթացում և համոզված են, որ հայտարարությունները և սադրիչ գործողությունները, այդ թվում նաև Թուրքիայի կողմից, հանդիսանում են հակամարտության կողմերի միջև թշնամության խորացման պատճառներից մեկը: Ներկայումս Ադրբեջանի հասարակության մեջ կա հետևյալ տեսակետը, որ չնայած Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ 30 ամյա բանակցությունները ապարդյուն են եղել , պետք է քայլեր ձեռնարկել հայկական ուժերի կողմից գրավված տարածքները գրավելու ուղղությամբ:
Որոշ փորձագետներ չեն ժխտել արևմտյան մի շարք երկրների և կառավարությունների ինչ որ դերը, ճգնաժամի ստեղծման գործում պատճառաբանելով, այդ երկրների շարունակական միջամտությունը աշխարհի տագնապահար տարածքներում, ներառյալ Խորհրդային Միության նորանկախ հանրապետությունների մեջ:
Անկասկած, Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ը, հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ փորձել են էներգիայի փոխանցման անվտանգությունը և տարածաշրջանում ներկայությունը ապահովելու նպատակով, որոշ երկրների շուրջ անվտանգության գոտի ստեղծել և դրանց մոտիկից վերահսկելու պլանով, ներառյալ Ռուսաստանին, հաստատվել են հարավային Կովկասի և Կասպից ծովի առափնյա երկրների նավթի ու էնէրգիայի ռեսուրսների վրա:
Արևմտյան այս երկրները զբաղեցնելով տարածաշրջանի ժողովրդին ու կառավարություններին, փորձում են տևական դարձնել հակամարտությունները, որպեսզի այս տարածաշրջանում կայունացնեն իրենց ներկայությունը և Բաքուն ու Երևանը տեղյակ են այն մասին, որ Արևմուտքը և հատկապես՝ ԱՄՆ-ը, չեն ձգտել և չեն ձգտում կարգավորել այս հակամարտությունը:
Հետևաբար, այս հակամարտության երկարաձգումը ոչ միայն հանգեցնում է մեծածավալ ծախսերի, այլ երբեմնի բախումներն ու մի շարք զինվորների ու զինվորականների սպանությունը, միայն երկու կողմերում ավելացնում է թշնամանքը :
Տարածաշրջանային տերությունների ներկայությամբ հակամարտության կարգավորումը լավագույն տարբերակն է Բաքվի և Երևանի համար:
Անտարակույս կարելի է ասել, որ տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն,և այս հակամարտության ու ճգնաժամի շարունակությունը վտանգում է երկու երկրների շահերը և չի բխում երկու ժողովուրդների և տարածաշրջանի ժողովրդի շահերից: