Մեկնաբանություն.Իրանից պարտություն կրելու խոստովանությունը ավելի լավ է, քան անմիտ հայտարարությունները
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարությունների, ասել է.«Իրանից պարտություն կրելու խոստովանությունը ավելի լավ է, քան անմիտ հայտարարությունները»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.«Ավելի քան 40 տարի Վաշինգտոնը իր ամբողջ ուժն օգտագործում է Իրանին հաղթելու համար, սակայն ձախողվում է»:
Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պնդելով որ Իրանի նման երկրների հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, հավելել է.«ԱՄՆ ներկայիս վարչակազմը նոր քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ»:
Ինչպես Իրանի ԱԳ նախարարն է ասում, Թրամփի կառավարության «ատելության նախարար» ճանաչված Պոմպեոն, հայտարարելով,որ Իրանն զգացել է այս քաղաքականության ազդեցությունները, պարծանքով է խոսում լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլի մասին: Դա այն դեպքում, երբ անցած շաբաթ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը գեներալ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլը որակել է միջազգային սկզբունքի խախտում:
Իրանը տարածաշրջանում երբեք ռազմական լարվածության չի ձգտել, բայց թշնամիներին ու ագրեսորներին ապացուցել է,որ ցանկացած ժամանակ ,ցանկացած վայրում եթե անհրաժեշտ լինի կդիմակայի անվտանգությունը խախտողներին և բազմաթիվ հաղթաթուղթ ունի պատասխան քայլի համար ,ինչն անպայման անակնկալի կբերի ագրեսորներին:
Վաշինգտոնի միջազգային ու ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Էնթոնի Կորդսմանն իր հետազոտական աշխատանքներից մեկում անդրադառնալով Իրանի ինքնապաշտպանական կարողությանը նշել է.«Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն ձեռնարկվելու դեպքում, Թեհրանը տարածաշրջանում ուժգին երկրաշարժ կստեղծի, քանի որ Իրանը շատ ռազմական ծրագրեր ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը թիրախավորելու համար»:
Անցել են ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի քաղաքականությունների պարտադրման ժամանակները:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթներից մեկում անդրադառնալով Իրանի ժողովրդի հզորության հիմնական բաղադրիչներին հստակեցրել է.«Թշնամիները պետք է իմանան, որ եթե փորձեն մտածել Իրանի վրա հարձակվելու մասին, խիստ պատասխան կստանան, քանի որ կարող է նրանք դրա սկսողը լինեն, բայց անշուշտ ավարտողը չեն լինի»:
ԱՄՆ-ի որդեգրած իրանաֆոբիայի քաղաքականության բաղադրիչների քննարկումը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ի իշխանությունները Իրանի դեմ անհիմն հայտարարություններ անելով փորձում են միջազգային հարթակում արդարացնել իրենց հակաիրանական սպառնալիքները: ԱՄՆ-ն շարունակելով Իրանահաֆոբիայի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Իսլամական հանրապետության համակարգը և մարտահրավեր նետել Իրանի պաշտպանական կարողություններին, քանի որ նրան անհանգստացնում է Իրանի հրթիռային կարողությունը:
«Այսօրվա վետերաններ» կայքի գլխավոր խմագիր Ջիմ Դաբյլու Դինն ասում է. «ԱՄՆ կառավարությունն այդ սպառնալիքները կրկնելով նպատակ ունի ապակողմնորոշել ԱՄՆ-ի հանրային կարծիքը,որպեսզի այն միտքը ներարկի թե Իրանը սպառնում է նրանց»:
Փաստն այն է, որ ամերիկյան հեգեմոնիան անկման եզրին է և մոտենում է ավարտին: ԱՄՆ-ի ձախողումների արմատը գտնվում է նրա քաղաքական փիլիսոփայության մեջ: Թրամփի խորհրդականներն ու դաշնակիցները, ներառյալ պետքարտուղարը, ավելի հիմար են, քան Թրամփը ՝ հավատալով, որ Իրանը վախենում է ԱՄՆ սպառնալիքներից,ինչը այդ երկրի համար դարձել է անհասանելի երազ: