Մեկնաբանություն - էներգետիկ գործոնի կարևորությունը Տավուշի հակամարտություններում, երևակայություն կամ իրականություն
Տավուշի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ հրետանակոշման համեմատաբար ծանր պայմաններում, Բաքվի պաշտոնյաները և լրատվամիջոցները լայն քարոզչություն են տարածել հակամարտության վրա էներգետիկ գործոնի ազդեցության վերաբերյալ, որպեսզի Արևմտյան կառավարությունների զգայունությունը գրավեն հօգուտ Ադրբեջանի Հանրապետության և ի վնաս Հայաստանի:
Այս քարոզչությունուոմ հատկապես շեշտը դրվում է հակամարտության վայրում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Սուփսա և Հարավային գազային միջանցքի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Բաքու-Թբիլիսի ճանապարհի վրա, որոնք ազդեցիկ գործոններն են այս հակամարտության վրա:
Բաքվի ԶԼՄ-ները և պաշտոնատար անձինք շեշտում են, որ Ադրբեջանի տնտեսական զարկերակն անցնում է Տավուշի մարզով և որ հայկական բանակը փորձում է գրավել այդ տարածաշրջանը:
Հասկանալի է, որ այս քարոզչությունը ուղղված է արևմտյան կառավարությունների զգայունության բարձրացնել և հատկապեսՄիացյալ Նահանգներին, Բրիտանիային և Սիոնիստական ռեժիմին համոզել՝ աջակցել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանին: Սակայն, չնայած Բաքվի իշխանությունների սպասումներին, արևմուտքցիները չեզոք և անարժեք դիրքորոշում դրսևորեցին և սիոնիստները իրենց սովորական նենգ ձևով նախընտրեցին լռել:
Ադրբեջանը Բաքուն-Ջեյհան խողովակաշարով ամեն օր մոտ 800,000 մինչև 1 միլիոն բարել նավթ է արտահանում Սիոնիստական ռեժիմին և Թուրքիա: Դեպի Եվրոպա գազամուղի մեկնարկով՝ Ադրբեջանը կկարողանա տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել Թուրքիա և Եվրոպա և առաջիկա տարիներին դրա շավալը կարող է ավելացնել մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:
Փաստն այն է, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի նավթի և գազի արտահանելու կարողությունն այնպիսին չէ, որ արևմտյան կառավարությունները փոխեն են իրենց ավանդական և խորքային աշխարհաքաղաքական մոտեցումները և քաղաքական դիրքերը և քրիստոնեա Հայաստանի և մուսուլման Ադրբեջանի հակամարտության միջև հօգուտ Ադրբեջանի դիրքորոծում ընդունեն:
Տարածաշրջանում ադրբեջանական նավթագազային զարկերակների նշանակությունը կարևոր է միայն Ադրբեջանի կառավարության համար և արևմուտքցիները և սիոնիստները գիտեն, որ Բաքուն, անկախ Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի քաղաքական դիրքերից, պարտավորվել է նավթ և գազ վաճառել Եվրոպային և սիոնիստներին: Եվ այս հաճախորդները պատրավոր չեն նավթ և գազ ստանալու համար, արտոնություններ տալ Բաքվին:
Հարկ է նշել, որ հիմնականում Տավուշում վերջին հակամարտության մեջ նավթի և գազի գործոնը ներառված է միայն Ադրբեջանի վերլուծության և քարոզչության մեջ և այնքան էլ իրական չէ: Որովհետև ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից հիմնականում ցամաքային ռազմական գործողությունները չեն իրականացվել բարձունքներ և տարածքներ գրավելու համար:
Վերջերս Տավուշում տեղի ունեցած բախումը սոսկ հրետանային համեմատաբար ծանր փոխանակում էր ադրբեջանական և հայկական բանակների կողմից: Միայն այն պատճառով, որ Հայաստանի հրետանային գնդակները խոցել են ադրբեջանական բանակի գեներալի ներկայության վայրը, որի հետևանքով զոհվել է նա և մի քանի այլ սերժանտներ և այդ պատճառով այն դարձավ կրկնակի կարևոր և ուժեղացրած ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը կարող է ճանապարհ հարթել հետագա բախումների համար:
Հեղինակ՝ Բորհան Հեշմաթի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի քաղաքական փորձագետ