Մեկնաբանություն. Զարիֆի այցը Մոսկվա՝ ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123312-Մեկնաբանություն._Զարիֆի_այցը_Մոսկվա_ԱՄՆ_ի_միակողմանիությանը_դիմակայելու_նպատակով
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպումների նպատակով, մեկնել է Մոսկվա: Զարիֆը Հասան Ռոհանու ուղերձը հանձնել է Վլադիմիր Պուտինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 08:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի այցը Մոսկվա՝ ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու նպատակով

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպումների նպատակով, մեկնել է Մոսկվա: Զարիֆը Հասան Ռոհանու ուղերձը հանձնել է Վլադիմիր Պուտինին:

Այցի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես՝ Իրանի միջուկային համաձայնագիրը և տարածաշրջանբային ու միջազգային մի շարք հարցեր:

Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Դարնք ոչ միայն տնետսական, այլ միջազգային ու քաղաքական նշնակություն ունեն, հատկապես որ երկու երկրները բախվում են համընդհանուր սպառնալիքների: Դրանցից մեկն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն է, որը պատժամիջոցների միջոցով, թուլացնում է  երկրների տնտեսությունը, հատկապես այն երկրների, որոնք դեմ են ԱՄՆ-ի բռնատիրական-իմպերիալիստական քաղաքականությանը: Սպիտակ տան քաղաքականությունը ներկա դրությամբ հիմնված է պատժամիջոցների վրա և ԱՄՆ-ի նախագահները մշտապես օգտվում են ն այդ զենքից՝ անկախ երկրնրի դեմ:

Իսկ այդ քաղաքականությունն ավելի է ընդգծվել Դոնալդ Թրամփի օրոք: Արդյունքում, ավելի են մեծացել տնտեսական պատժամիջոցները, առևտրային պատերազմները և մյուս կողմից, Միացյալ Նահանգները հրաժարվել է բազմաթիվ կոնվենցիներից ու համաձայնագրերից: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Չիանստանի, Հյուսիսային Կորեայի, Թուրքիայի, Եմենի, Սիրիայի Կուբայի, Թուրքիայի, Վենեսուելայի, Ռուսաստանի ու Կոլումբիայի նկատմամբ:

Այժմ հարց է ծագում, թե արդյոք լայնածավալ պատժամիջոցների դիմաց կարելի՞ է կոալիցիա կազմել պատժամիջոցների ենթարկված երկրների մասնակցությամբ:

Ռուսատսանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ռուսական Կոմերսանտ օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակն է, որպեսզի երեք երկրները Վաշինգտոնի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով, ձևավորեն պատժամիջոցների ենթարկված երկրների ակումբ:

Փորձը ցույց է տալիս, որ այդ երկրները կարող են միավորվել և պարտության մատնել պատժամիջոց կիրառող երկրին:

Իրանի դեմ պատժամիջոցների հեղինակ Ռիչարդ Նեֆյուն այս կապակցությամբ գրել է. «Այն, ինչ կարող է պարտության մատնել պատժամիջոցները, թիրախավորված երկրների դիմադրության մակարդակն է: Թերևս պատժամիջոցի ենթարկված որոշ երկրներ, անհեռանկարային համարեն ԱՄՆ-ի դեմ միասնական բևեռի   ձևավորումը: Հենց այդ պատճառով, այդ երկրները պետք է հավատան կոալիցիայի ձևավորման անհրաժեշտությանը, ինչը հնարավոր կլինի դիվանագիտական ջանքերի շնորհիվ»;

Պատժամիջոցի ենթարկված երկրների ակումբի ձևավորումը նոր փորձ կլինի, որը կմեծացնի ԱՄՆ-ի միակողմանի քաղաքկանության դեմ պայքարի միտքը և նոր սկիզբ կլինի այդ կապակցույամբ»: