Մենաբանություն. Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն ըմբոստ ռեժիմ է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123356-Մենաբանություն._Միջազգային_ասպարեզում_ԱՄՆ_ն_ըմբոստ_ռեժիմ_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն վերածվել է ըմբոստ ռեժիմի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2020 08:35 Asia/Tehran
  • Մենաբանություն. Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն ըմբոստ ռեժիմ է

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն վերածվել է ըմբոստ ռեժիմի:

Ռուսական լրատվական Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում, մենաբանելով ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարֆը հստակեցրել է.«Անշուշտ ԱՄՆ-ն դարձել է ըմբոստ ու անօրեն երկիր և միջազգային հանրությունը հասել է այն եզրակացության, որ ԱՄՆ-ն անվստահելի գործընկեր է»:

Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն մտնելուց հետո միջազգային օրենքներն ու հանձանռություններն անտեսելը և բազմակողմանիության մոռացության տալը, դարձել են Թրամփի հիմնական քաղաքականությունը:

Միակողմանիության ու օրինական նորմերի խախտման շրջանակներում Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալուց բացի, դուրս է եկել միջազգային մյուս համաձայնություններից ու կազմակերպություններից: Համաշխարհային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալու վերջին քայլն ԱՀԿ-ից դուրս գալն էր, այն էլ, կորոնավրիուսի դեմ պայքարի գագաթնակետին:

Ներկայումս ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը վտանգում է օրենքի իշխանությունն ու բազմակողմանիության կարգը: ԱՄՆ-ի վարքագիծը միջազգային հանրության ու նույնիսկ ԱՄՆ-ի ժողովրդի վնասին է:

Այն երկիրը, որ խախտում է օրինական բոլոր նորմերը և հավատարիմ չէ իր իսկ հանձնառություններին ըմբոստ երկիր է և ուրիշ ոչինչ: Գլոբալ համակարգում այս ընթացքի շարունակումը օգտակար չէ ու միայն անապահովություն է տարածում:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմդ Ջավադ Զարիֆը համոզված է, որ այն ինչ այսօր գլոբալ համակարգը դրա կարիքն ունի օրենքի իշխանության ու բազմակողմանիության վրա կենտրոնացումն է, որպեսզի ապահովվեն բոլոր երկրների շահերը:

Կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում վիրուսի դեմ պայքարն ապահովում է մարդկության առողջությունը, հավաքական համագործակցության և երկրների բժշկական ու բուժման փորձառությունների օգտագործման միջոցով: Կորոնավիրուսի դեմ հավաքական պայքարի ձեևավորման առանցքը ԱՀԿ-ն է, որի կարևորագույն առաքելությունը հիվանդությունների դեմ մարդկային կյանքի պաշտպանությունն է:

Այսպիսի պայմաններում ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն միջազգային հանրության ու նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիների օգտին չէ, այլև վնասում է կորոնավիրուսին դիմակայելու համար տարվող համաշխարհային ջանքերին:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին համոզված է.«Այն դեպքում, երբ կորոնավիրուսը վնագել է միլիոնավոր մարդկանց կայնքերը, Դոնալդ Թրամփը կասեցնում է կորնավիրուսին հաղթելու համաշխարհային ջանքերը:

Իրաքի հողում ԻՀՊԿ-ի Ղոդս ստրորաբաժանման ժամանակի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նույնպես ԱՄՆ-ի անամոթության գագաթնակետն էր: ԱՄՆ-ն իրաքցիների հյուրին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության դեմ իրական պայքար մղող հրամանատարին իր պետական ահաբեկչության թիրախը դարձրեց:

  ՀԳՀԾ-ից ու միջազգային կազմակերպություններից դուրս գալը, միջազգային նորմերն ու օրենքներն անտեսելը և Գեներալ Սուլեյմանիի սպանության խոստովանությունը փաստացի նշաններն են այն բանի, որ Թրամփի ղեկավրած ԱՄՆ-ին վերածվել է ըմբոստ ռեժիմի, ինչի միակ հետևանքը աննորմատիվ քայլերի ու անապահովության տարածումն է: