Մեկնաբանություն. Թրամփը Չինաստանի Մեծ պատի հետևում
Չինաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սիչուան նահանգի կենտրոն Չենգջու քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը:
Ուրբաթ օրը Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս քայլն արվել է որպես պատասխան Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսության փակմանը: Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջերս սրվել են:
Առնվազն երեք խնդիր լարվածություն է առաջացրել Արևելյան Ասիայում.
Վերջերս Չինաստանի նախագահ Սի Ցզինիպինը ստորագրեց Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը: Օրենքը ուղղված է անջատողականներին և նրանց, ովքեր մտադիր են իրականացնել ահաբեկչական գործողություններ և միջամտել Հոնկոնգի ներքին գործերին: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք միշտ միջամտել են Չինաստանի ներքին գործերին, դեմ են օրենքին:
Երկրորդ գործոնը, որը սրում է լարվածությունը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, տարածաշրջանի որոշ երկրների հետ ԱՄՆ-ի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումն է: Զորավարժություններն անցկացվում են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Չինաստանի ծովում:
ԱՄՆ կառավարությունը վերջերս առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի հետ և պատժամիջոցներ է սահմանել չինական 11 ընկերությունների դեմ :
Թրամփը շարունակում է միջամտողական քաղաքականությունը Չինաստանի վձրաբերյալ, և առևտրային պատերազմը:
Տնտեսական մրցակցության և առևտրային պատերազմի պայմաններում, այն երկիրը կարող է հասնել իր պահանջներին , որը կարող է ավելի երկար գոյատևել այդ պատերազմուն: Ըստ երևույթին, Միացյալ Նահանգների և Չինաստանի առևտրային պատերազմում Վաշինգտոնը չի շահել, այդ իսկ պատճառով անհավանակն չէ, որ Թրամփը առաջիկա նախագահական ընտրություններում կարժանանա Հիլարի Քլինթոնի ճակատագրին: ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը օգտագործում է իր բոլոր քարտերը ՝ հաղթելու համար:
Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրումը, Չինաստանի նկատմամբ հատկապես ԱՄՆ-ի ագրեսիվ և միջամտողական քաղաքակնությունը հատկապես Հոնկոնգում և Թայվանում, ԱՄՆ-ի համատեզ զորավարժությունների անցկացումն Արևելյան Ասիայի դաշնակից երկրների հետ, Չինաստանի և նրա հարևանների միջև սահմանային վեճերի հրահրումը, ԱՄՆ պաշտոնյաները այցը Կորեական թերակղզի, այն ջանքերն են, որ Թրամփը կատարել է իր նախագահության վերջին ամիսներին:
Բացի արտաքին քաղաքականությունից, նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը բախվում է սոցիալական բաժանումների, ռասիզմի, կորոնավիրուսի և ԱՄՆ-ում կուսակցությունների ուժային պայքարին, որը բարդացրել է իրավիճակը Թրամփի համար: