Մեկնաբանություն. Թրամփը Չինաստանի Մեծ պատի հետևում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123408-Մեկնաբանություն._Թրամփը_Չինաստանի_Մեծ_պատի_հետևում
Չինաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սիչուան նահանգի կենտրոն Չենգջու քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 14:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփը Չինաստանի Մեծ պատի հետևում

Չինաստանի կառավարությունը կարգադրել է փակել Սիչուան նահանգի կենտրոն Չենգջու քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը:

Ուրբաթ օրը Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս քայլն արվել է  որպես պատասխան Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսության փակմանը: Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջերս սրվել են:

Առնվազն երեք խնդիր լարվածություն է առաջացրել Արևելյան Ասիայում.

Վերջերս Չինաստանի նախագահ Սի Ցզինիպինը ստորագրեց Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը: Օրենքը ուղղված է անջատողականներին և նրանց, ովքեր մտադիր են իրականացնել ահաբեկչական գործողություններ և միջամտել Հոնկոնգի ներքին գործերին: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք միշտ միջամտել են Չինաստանի ներքին գործերին, դեմ են օրենքին:

Երկրորդ գործոնը, որը սրում է լարվածությունը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, տարածաշրջանի որոշ երկրների հետ ԱՄՆ-ի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումն է: Զորավարժություններն անցկացվում են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Չինաստանի ծովում:

ԱՄՆ կառավարությունը վերջերս առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի հետ  և պատժամիջոցներ է սահմանել չինական 11 ընկերությունների դեմ :

Թրամփը շարունակում է միջամտողական քաղաքականությունը Չինաստանի վձրաբերյալ, և առևտրային պատերազմը:

Տնտեսական մրցակցության և առևտրային պատերազմի պայմաններում, այն երկիրը կարող է հասնել իր պահանջներին , որը կարող է ավելի երկար գոյատևել այդ պատերազմուն: Ըստ երևույթին, Միացյալ Նահանգների և Չինաստանի առևտրային պատերազմում Վաշինգտոնը չի շահել, այդ իսկ պատճառով անհավանակն չէ, որ Թրամփը առաջիկա նախագահական ընտրություններում կարժանանա Հիլարի Քլինթոնի ճակատագրին: ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը օգտագործում է իր բոլոր քարտերը ՝ հաղթելու  համար:

Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության սրումը, Չինաստանի նկատմամբ հատկապես ԱՄՆ-ի ագրեսիվ և միջամտողական քաղաքակնությունը հատկապես Հոնկոնգում և Թայվանում, ԱՄՆ-ի համատեզ զորավարժությունների անցկացումն Արևելյան Ասիայի դաշնակից  երկրների հետ, Չինաստանի և նրա հարևանների միջև սահմանային վեճերի հրահրումը, ԱՄՆ պաշտոնյաները այցը Կորեական թերակղզի, այն ջանքերն են, որ Թրամփը կատարել է իր նախագահության վերջին ամիսներին:

Բացի արտաքին քաղաքականությունից, նախագահական ընտրություններին ընդառաջ Թրամփը բախվում է սոցիալական բաժանումների, ռասիզմի, կորոնավիրուսի և ԱՄՆ-ում կուսակցությունների ուժային պայքարին, որը բարդացրել է իրավիճակը Թրամփի համար: