Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է ԱՄՆ-ում բողոքարարների նկատմամբ բռնությունների գործադրումը
ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին մայիսի 25-ին՝ ի նշան բողոքի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանության սպայի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, չնայած դրանք ճնշելու Թրամփի փորձերին, շարունակվում են:
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ հակառասիստ ցուցարարներին ճնշելու համար, նշելով, որ ԱՄՆ անվտանգության ուժերը և ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի կամ ապօրինի ձերբակալի ցուցարարներին և լրագրողներին , ինչեպս դա տեղի ունեցավ Պորտլանդում:
Կառույցը հայտարարել է, որ դաշնային ուժերը և իրավապահ մարմինները պետք է ճանաչելի լինեն, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն պաշտոնը չարաշահելու համար:
Սա առաջին անգամ չէ, որ ՄԱԿ-ը հանդես է գալիս ԱՄՆ-ում բողոքի ցույցերի մասնակիցներին ճնշելու դեմ: Հունիսի սկզբին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը քննադատել էր ԱՄՆ-ում գոյություն ունեցող «կառուցվածքային ռասիզմը» և մտահոգություն հայտնել զանգվածային բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա «աննախադեպ հարձակումների» կապակցությամբ: «Ձայները, որոնք կոչ են անում դադարեցնել անզեն աֆրոամերիկացիների սպանությունը, պետք է լսվեն: Պետք է լսվեն նար ձայները, որոնք կոչ են անում վերջ տալ ոստիկանության բռնություններին և կառուցվածքային և ռասիզմին:
Հայտարարելով դաշնային զորքերն «անհանգիստ քաղաքներ» գործուղելու իր որոշման մասին, Թրամփը փաստեց, որ մտադիր է ուժ կիրառել գրոհել ցուցարարների վրա: Նա հինգշաբթի օրը Պորտլանդի բողոքողներին անվանեց «քաոսային» և ասաց, որ մինչև 60,000 զորային կգործողուղի տարբեր քաղաքներ:
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և ցուցարարների դեմ հնչեցվող մեղադրանքներին, հակառասիստական ցույցերը ոչ միայն չեն նվազել, այլև ավելի են ընդլայնվել:
Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ում կառուցվածքային ռազիմն ավելիէ արմատավորվել, իսկ ոստիկանությունը բռնությունների դեմ բողոքի ցույցերն ավելի մեծ ծավալներ են ստացել:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների ծավալներն աճել են: Այսպիսով, պարզ է, որ Թրամփի ռասիստական մոտեցումը, նրա բացահայտ և գաղտնի աջակցությունը աջակողմյան և ռասիստական հոսանքներին, վերջին տարիներին նպաստել են ԱՄՆ-ում բռնությունների տարածմանը: Մի երկիր, որն իրեն անվանում է ժողովրդավարության և ազատության բնօրրան, գործնականում ցույց է տալիս, որ այդ կարգախոսները դատարկ խոսքեր են: