Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է ԱՄՆ-ում բողոքարարների նկատմամբ բռնությունների գործադրումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123438-Մեկնաբանություն._ՄԱԿ_ը_քննադատել_է_ԱՄՆ_ում_բողոքարարների_նկատմամբ_բռնությունների_գործադրումը
ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին մայիսի 25-ին՝ ի նշան բողոքի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանության սպայի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, չնայած դրանք ճնշելու Թրամփի փորձերին, շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՄԱԿ-ը քննադատել է ԱՄՆ-ում բողոքարարների նկատմամբ բռնությունների գործադրումը

ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին մայիսի 25-ին՝ ի նշան բողոքի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանության սպայի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունից հետո, չնայած դրանք ճնշելու Թրամփի փորձերին, շարունակվում են:

 Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ հակառասիստ ​​ցուցարարներին ճնշելու համար, նշելով, որ ԱՄՆ անվտանգության ուժերը և ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի կամ ապօրինի ձերբակալի ցուցարարներին և լրագրողներին , ինչեպս դա տեղի ունեցավ Պորտլանդում:

Կառույցը հայտարարել է, որ դաշնային ուժերը և իրավապահ մարմինները պետք է ճանաչելի լինեն, որպեսզի   պատասխանատվության ենթարկվեն պաշտոնը չարաշահելու համար:

Սա առաջին անգամ չէ, որ ՄԱԿ-ը հանդես է գալիս ԱՄՆ-ում բողոքի ցույցերի մասնակիցներին ճնշելու դեմ: Հունիսի սկզբին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը քննադատել էր ԱՄՆ-ում գոյություն ունեցող «կառուցվածքային ռասիզմը» և մտահոգություն հայտնել զանգվածային բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների վրա «աննախադեպ հարձակումների» կապակցությամբ: «Ձայները, որոնք կոչ են անում դադարեցնել անզեն աֆրոամերիկացիների  սպանությունը, պետք է լսվեն: Պետք է լսվեն նար ձայները, որոնք կոչ են անում վերջ տալ ոստիկանության բռնություններին և կառուցվածքային և  ռասիզմին:

Հայտարարելով դաշնային զորքերն   «անհանգիստ քաղաքներ» գործուղելու իր որոշման մասին, Թրամփը փաստեց, որ մտադիր է ուժ կիրառել գրոհել ցուցարարների վրա: Նա հինգշաբթի օրը Պորտլանդի բողոքողներին անվանեց  «քաոսային» և ասաց, որ մինչև 60,000 զորային կգործողուղի տարբեր քաղաքներ:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և ցուցարարների դեմ հնչեցվող մեղադրանքներին, հակառասիստական ցույցերը  ոչ միայն չեն նվազել, այլև ավելի են ընդլայնվել:

Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ում  կառուցվածքային ռազիմն ավելիէ  արմատավորվել, իսկ  ոստիկանությունը բռնությունների դեմ բողոքի ցույցերն ավելի մեծ ծավալներ են ստացել:  

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, փոքրամասնությունների նկատմամբ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների ծավալներն աճել են: Այսպիսով, պարզ է, որ Թրամփի ռասիստական ​​մոտեցումը, նրա բացահայտ և գաղտնի աջակցությունը աջակողմյան և ռասիստական հոսանքներին, վերջին տարիներին նպաստել են ԱՄՆ-ում  բռնությունների տարածմանը: Մի երկիր, որն իրեն անվանում է ժողովրդավարության և ազատության բնօրրան, գործնականում  ցույց է տալիս, որ այդ կարգախոսները դատարկ խոսքեր են: