Մեկնաբանություն. Ամերիկացիները փորձում են ուրիշներին մեղադրել ընտրությունների արդյունքների համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123492-Մեկնաբանություն._Ամերիկացիները_փորձում_են_ուրիշներին_մեղադրել_ընտրությունների_արդյունքների_համար
Մոտավորապես 100 օր հետո, կորոնավիրուսի պանդեմիայի և ռասիզմի ճգնաժամի ֆոնին, ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրորթյուններ: Անվտանգության որոշ պաշտոնյաներ նախազգուշացրել են ՄԱՆ-ի ընտրություններին արտասահմանյան միջամտության հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 13:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ամերիկացիները փորձում են ուրիշներին մեղադրել ընտրությունների արդյունքների համար

Մոտավորապես 100 օր հետո, կորոնավիրուսի պանդեմիայի և ռասիզմի ճգնաժամի ֆոնին, ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրորթյուններ: Անվտանգության որոշ պաշտոնյաներ նախազգուշացրել են ՄԱՆ-ի ընտրություններին արտասահմանյան միջամտության հավանականության մասին:

ԱՄՆ-ի ազգային հետախուզական ու անվտանգության կենտրոնին ղեկավար Վիլիամ Իվանինան, նշելով, որ ԱՄՆ-ի թշնամիները փորձում են գողանալ քարոզարշավի թեկնածուների վերաբերյալ հաղորդագրությունները, ներթափանցելով ընտրությունների ենթակառուցվածքներ, հավելել է. «Ռուսաստանը, Չինաստանը և Իրանն առաջինն են, որ մտահովգված են մեզանով, չնայած մի շարք այլ երկրներ և ոչ պետական ոլորտի կիբեր ակտիվիստներ, կարող են վտանգել ընտրությունների ընթացքը»:

Սա այն դեպքում, երբ անցած մեկ դարում, ամերիկացիները բազմիցս փորձել են ազդել աշխարհի տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա, նույնիսկ օգտվելով ռազմական ու անվտանգության միրջոցներից: Նրքան փորձել են չեղարկել ընտրությունները, կամ ազդել արդյունքների վրա: Որոշ երկրներում ընտրությունները հանգել են ԱՄՆ-ի աջակցությամբ ակզմակերպված հեղաշրջումներին:

Վերջին տասնամյակների ընթացքում, ամերիկացիների նման միջամտություններն այլ երանգ են ստացել, զուգակցվելով գունավոր հեղափոխությունների հետ: Այլ խոսքով, ԱՄՆ-ի ներկա կառավարության պաշտոնյաները մտահոգված են այն միջադեպերի համար, որ նախորդ տարիներին ԱՄՆ-ի կառավարությունները կիրառել են այլ երկրների դեմ:

Յել համալսարանի դասախոսի օգնական Դեյվդի Շիմերը Foregin Affairs պարբերականում տպված հոդվածում ասել է. «Ես հասկացել եմ, որ 21-րդ դարում Վաշինգտոնի հետախուզաան բարձրաստիճան պաշտոնյաները օգտվել են ՀԴԲ-ից և միջամտել այլ երկրների ընտրություններին: Որպես օրինակ կարելի է  նշել 2000թ Սերբիայի և 2005թ Իրաքի ընտրությունները: Առաջին դեպքում ԱՄՆ-ը հասավ իր նպատակին, երկրորդ դեպքում պարտվեց»:

Սակայն պետք է ասել, որ այլ երկրների ազդեցության մակարդակն ԱՄՆ-ի հանրային կարծիքի վրա, վերջին տարիներին բարձրացել է: Ներկա դրությամբ, ամերիկյան լրատվական ծառայությունների մոնոպոլիան ճեղքվել է և այլ լրատվամիջոցների ձայնը, հատկապես սոցցանցերի միջոցով, տարածվում է ԱՄՆ-ում: Ուստի այսօր ամերիկացիներն ավելի են հետևում ԶԼՄ-ների կարծիքին այս կապակցությամբ:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում աճել են իշխանությունների դեմ ուղղված բողոքները: Հենց այդ պատճառով, մարդիկ ցանկանում են լսել նաև այլ ձայներ: Մինչև 2 տասնամյակ առաջ, ամերիկացիներն իրենց ապահով էին զգում և հավատացած էին, որ ունեն գործունյա իշխանություն: Եվ հենց այդ պատճառով, իրենց պարտավոր չէին համարում լսել ուրիշ ձայկներ: Սակայն այսօր երկրում առկա են տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ, ավելանում են դասկարգային ու սոցիալական անհավասարությունները, ինչի արդյուքնում  բազմաթիվ քննադատություններ են հնչում նիշխուղ ուժի դեմ: Ամերիկացիները սկսել են ուշադրություն դարձնել նաև արտաքին քննադատություններին;

Այսպիսով, կարելի է  ենթադրել, որ ԱՄՆ-ի պետայրերը փորձում են թշնամու դեմ  վախ տարածելով, խեղդել յուրաքանչյուր հակառակ ձայն: Դրա համար, նրանք պետք է վերացնեն այն պատճառները, որոնց հետևանքով երկրի քաղաքական իշխանությունը կորցրել էիր լեգիտիմությունը և խորը բարեփոխումներ անցկացնելով, վերադարձնեն հանրային վստահությունը քաղաքական վարչակարգի նկատմամբ: