Մեկնաբանություն. Կոնգրեսը հաստատել է Սիոնիստական ռեժիմին 38 միլիարդ դոլարի օգնության նախագիծը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123524-Մեկնաբանություն._Կոնգրեսը_հաստատել_է_Սիոնիստական_ռեժիմին_38_միլիարդ_դոլարի_օգնության_նախագիծը
Հուլիսի 26-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 10 տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմին 38 միլիարդ դոլարի աջակցության մասին նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 08:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կոնգրեսը հաստատել է Սիոնիստական ռեժիմին 38 միլիարդ դոլարի օգնության նախագիծը

Հուլիսի 26-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 10 տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմին 38 միլիարդ դոլարի աջակցության մասին նախագիծը:

Համաս շարժումը հակադարձել  է ԱՄՆ-ի Կոնգրեսում Իսրայելին ֆինանսական աջակցության վերաբերյալ նախագծի հաստատմանը, հայտարարելով, որ այդ քայլն աշխարհում  տարածում է  «գոռալու» և միջազգային իրավունքները խախտելու քաղաքականությունը:

Համասի միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանտուներից Բասեմ Նաիմն այսօր դատապարտել է այդ որոշումը, հավելելով. «ԱՄՆ-ի այս քայլը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաև քաղաքական, այն էլ ամենաբարձր օրենսդիր մարմնի կողմից՝ Պաղեստինի նկատմամբ Իսրայելի հակամարդկային հանցագործությունների նկատմամբ»:

Միացյալ Նահանգները Միջին Արևելքում Սիոնիստական ռեժիմի հիմնական աջակիցն է,  որի պատճառով ռեժիմը շարունակում է իր հանցագործությունները:

«Դարի գործարք» և 38 միլիարդ դոլարի հատկացման նախագծերը դրա վառ ապացույցն  են: Այդ կապակցությամբ, պետք է անդրադառնալ մի քանի փաստի:

Նախ՝ այս փաթեթը մտնում է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի մեջ՝ Իսրայելին անվտանգության  ոլորտում աջակցություն ցուցաբերելու անվան տակ: Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իսրայելը չի կարող ինքնապաշտպանվել պաղեստինյդան դիմադրության խմբերի դիմաց և փորձում է գումարով աջակցել ռեժիմին:

Եկորդր հերթին, այս քայլը կատարվում է  այնպիսի պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմն անկարող է դիմակայել կորոնավիրուսի տարածմանը, ինչի հետևանքով բազմաթիվ խնդիրների առջև է կանգնել, այդ թվում՝ բողոքի ցույցեր, որոնց ամսնակցիները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը:

Երրորդ՝ այս քայլը վկայում է  նաև, որ Սիոնսիօռական ռեժիմի տնտեսությունը կախվածէ արտաքին աջակցությունից և չի կարող գոյատևել առանց դրա:

Չորրորդ՝ այս աջակցությունը հաստատվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի տնտեսությունը կորոնավիրուսի տարածման պատճառով մեծ վնասներ է կրել և երկրում գործազուրկների թիվը հասել է  40 միլիոնի: Արդյունքում, կարելի է ասել, որ ամերիկացի ղեկավարները երբեմն Սիոնիստական ռեժիմի շահերը գերադասում են իրենց ժողովրդի շահերին: Իհարկե պատճառը պետք է փնտրել ԱՄՆ-ում սիոնիստական լոբբիի առկայության մեջ, ինչի պատճառով էլ այդ լոբբին բարձր գնահատեց Վաշինգտոնի այդ քայլ:

Հինգերորդ՝ 2020թ նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի են ունենալու ընտրություններ և Թրամփը փորձում է այս քայլով հօգուտ իրեն քաղաքական շահ կորզել: Դրանից բացի, ԱՄՆ-ի այս քայլը խստորեն քննադատվել է Համասի կողմից: Համասը հայատարարել է որ սա աջակցություն է Սիոնիստական ռեժիմի հակամարդկային ոճրագործություններին և Վաշինգտոնը մեղսակից է պաղեստինցիների ցեղասպանության քաղաքականությանը:

Եվ վերջում պետք է ասել, որ ԱՄՆ-ի այս քայլն ավելի է խորացնելու Արևմտյան Ասիայի անապահովությունն ու անկայունությունը: