Մեկնաբանություն. Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123700-Մեկնաբանություն._Թրամփը_կոչ_է_արել_հետաձգել_նախագահական_ընտրությունները
Պատմության մեջ աննախադեպ քայլով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական ընտրությունները:
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Հուլիս 31, 2020 08:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական ընտրությունները

Պատմության մեջ աննախադեպ քայլով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել նախագահական ընտրությունները:

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրն իր թվիթերյան իր էջում գրառում է կատարել, կոչ անելով հետաձգել 2020 թվականի ընտրությունները: Նա ասել է, որ առաջիկա ընտրությունները կլինեն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակեղծված ընտրությունները:

Թրամփը հավելել է. «Դա մեծ ամոթ կլինի Միացյալ Նահանգների համար»:

Նախագահը հավելել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ, անվտանգ և վստահ քվեարկել:

Թրամփը գրել է. «Քանի դեռ մարդիկ չեն կարող մասնակցել ապահով ընտրությունների,. դրանք պետք է հետաձգվեն»:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենում յուրաքաչնյուր չորս տարին մեկ, նոյեմբեր  ամսվա առաջին երեքշաբթի օրը: Այս տարի այդ օրը նոյեմբերի 3-ն է: Սակայն անուղղակի կերպով անդրադառնալով կորոնավիրուսի ճգնաժամին, Թրամփը կոչ է արել հետաձգել ընտրությունները:

Բայց միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է որոշում կայացնել հետաձգել ընտրությունների ամսաթիվը: Որպեսզի ընտրությունների ամսաթիվը փոփոխվի, օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում, այնուհետև ստորագրվի նախագահի կողմից և հաստատվի դատարանների կողմից: Այդուհանդերձ, ԹՐամփը փորձուէմ ճնշում բանեցնել՝ ընտրությունների անցկացման էլեկտրոնային տարբենրա,կի նախագծի հեղինակների վրա: Սակայն դժվար թե նա արդյունքի հասնի:

Հանրապետականները փորձում են կանխել էլեկտրոնային ընտրությունների անցկացումը: Նրանք հայտարարել են, որ ընտրությունները հնարավորություն են տալիս խախտումներ անել: Իսկ դեմոկրատները համոզված են, որ հանրապետակնները, հատկապես՝ Թրամփը, իմանալով, որ պարտվելու է ընտրություններում, նման հայտարարություններն են անում, որպեսի նվազագույնի հասցնեն ընտորղների մասնակցությունը:

Նյու Յորք ի նահանգապետ Էնդրյու Քոմոն հայտարարել է որ իր կարծիքով, հանրապետականներն ընտրութուններում պարտվելու են և դրանից հետո հայտարարելու են, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով:

Նախագահական ընտրություններին մնացել է  100 օր, և հանրապետականների  վիճակն այնքան էլ լավ չէ: Կորոնավիրուսի պատճառով երկրում  մահացել է ավելի քան 150 հազար հոգի, գործազուրկ է դարձել ավելի քան 40 միլիոն ամերիկացի: Կոնգրեսն անելանելի վիճակում է հայտնվել իր նախագծերի գործադրման հարցում: մյուս կողմից, երկրում տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցույցեր:

Նման պայմաններում, Թրամփի մրցակցի Բայդենն ավելի մեծ ժողովդրավարություն է ձեռք բերում: Եվ եթե այսպես շարունակվի, Թրամփը կպարտվի: Այդ պատճառով, նա առաջարկել է հետաձգել ընտրություրնները:

Այս պահին կարևորն այն է, որ եթե Կոնգրեսը չհամաձայնի հետաձգել ընտրությոևւնները, արդյոք Թրամփը կընդունի՞ իր պարտության փասը: Հենց այս հարցի շուրջ են հիմա մտահոգությունները, քանի որ այդպիսով երկրում գլուխ կբարձրացնի ոնր ճգնաժամ՝ կապված Սահմանադրության հետ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio