Իրանի առաջնորդ. ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն են ուղղված Իրանի ժողովրդի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123711-Իրանի_առաջնորդ._ԱՄՆ_ի_պատժամիջոցները_հանցագործություն_են_ուղղված_Իրանի_ժողովրդի_դեմ
Իրանի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն են ուղղված Իրանի ժողովրդի դեմ
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հուլիս 31, 2020 13:54 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ. ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն են ուղղված Իրանի ժողովրդի դեմ

Իրանի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն են ուղղված Իրանի ժողովրդի դեմ

Ղորբանի տոնի առթիով ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցներն առերևույթ ուղղված են իսլամական հանրապետության վարչակարգի դեմ, սակայն իրականում հանցագործություն՝ ուղղված Իրանի ժողովրդի դեմ:

Իսլամական հեղափոխությունցի հետո, ՄԱՆ-ը թշնամական գործողություններ է իրականացրել Իրանի դեմ: Վերջին չորս տասնամյակների ըթնացքում, ԱՄՆ-ը հրահրել է պատերազմներ, աջակցությունց նուցաբերել ահաբեկչական խմբերին, գործադրել առավելագույն նշման քաղաքկանություն:

ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները մշտապես պատժամիջոցներ են կիրառել իրանցիների նկատմամբ: Եվ այդ երկրի գործող կառավարությունը նույնպես խստագույն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ժողովրդի նկատմամբ՝ տնետսական, առողջապահական ու բժշկական լորտներում:

Դոնալդ Թրամփը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում շարունակեց Իրանի նկատմամբ դեղորայքի ու առողջապահաական ոլորտների պատժամիջոցները, այսպիսով ցույց  տալով իր թշնամության խորությունն ու գագաթնակետը:ն Ներկայումս ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի նկատմամբ վարում է  առավելագույն ճնշման քաղաքականություն: Սակայն այն պարտության է մատնվել և ամերիկացիներն ընդունել են այդ պարտությունը:

Վաշինգտոն Փոսթ օրաթերը գրել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքկանությունը պարտվել է և ԱՄՆ-ին չի հաջողվել Թեհրանին բերել բանակցության սեղանին»: Միացյալ Նահնագները մի քանի նպատակներ ունի այս պատժամիջոցների վերաբերյալ և դրանք անվանելով «թեժ ամառ», հայտարարել է, որ իրանցիները դուրս են եկել կառավարության  դեմ:

ԻԻՀ առաջնորդը, անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին,  ասել է, որ դա մեծ հանցագործություն է մի մեծ ժողովրդի նկատմամբ: ԻԻՀ առաջոնրդի ասելով . «Պատժամիջոցի նպատակները և կարճատև են և երկարատև»: Նա հավելել է, որ կարճատև նպատակը մարդկանց հոգնեցնել է, այնուհետև՝ թույլ չտալ Իրանին գիտական առումով զարևգանալ: Իսկ երկարատևում ԱՄՆ-ը նպատակ ունի սնանցկացնել Իրանին և փլուզել տնտեսությունը:

Նա հավելել է. «Թշնամու մյուս նպատակներից է խզել Իրանի կապերը տարածաշրջանային կառույցների հետ: Վայրենաբարո թշնամին սակայն չի հասել իր նպատակներին և խոստովանել է այդ մասին»:

ԻԻՀ առաջնորդի ասելով. «Պատժամիջոցների հետ միասին, թշնամին փորձել է խեղաթյուրել իրականությունը: Եթե այս ընթացքը պարտություն կրի, պատժամիջոցները նույնեպս պարտություն կկրեն, քանի որ այժմ կռիվ է գնում կամքերի միջև»:

Սակայն իարնի ժողովուրդը, հենվեով իր ներուժի վրա և ազգային եկամուտը տարանջատելով նավթի եկամտից, պարտության է մատնել ԱՄՆ-ի  քաղաքկանությունը: Ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը, Ջեթ տեսակի ինքնաթիռի և դրա պահեստամասերի  արտադրությունը, մի քանի հազար գիտելիքահենք ընկերությունների բացումը, Պարսից ծոցի նավթարյդունաբերական գործարանի կառուցումը, Հարավային Փարս նավթային ավազանի կառուցումն իրականացվել են պատժամիջոցների ժամանակ: Այս ամենը այն էլ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, վկայում են այն  մասին, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների դեմ կանգնելու լավագույն միջոցն այս քայլերն են:

ԻԻՀ առաջնորդն անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատժամիջոցների հետևանքները կարելի է վերականգնել, ասել է. «Այո, անշուտ, սակայն դա  պետք է արվի ոչ թե ԱՄՆ-ի նբկատմամբ նահանջելով այլ հենվելով ազգային ներուժի վրա: Այնուհետև նա անդրադարձել է մարդկանց կենցաղային խնդիրներին, հավելելով, որ գնաճի հարցը պետք է լուծվի և այս կապակցությամբ պետք է քննարկումներ անցկացվեն նախագահի ու այլ պաշտոնյաների հետ: