Մեկնաբանություն - Իրանի և Իրաքի երկարաժամկետ երկկողմ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123756-Մեկնաբանություն_Իրանի_և_Իրաքի_երկարաժամկետ_երկկողմ_համագործակցությունը
Իրաքի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է երկկողմ հարաբերություններն ու համագործակցություններն առավել ընդլայնելու և համաձայությունների գործադրման տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2020 14:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի և Իրաքի երկարաժամկետ երկկողմ համագործակցությունը

Իրաքի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է երկկողմ հարաբերություններն ու համագործակցություններն առավել ընդլայնելու և համաձայությունների գործադրման տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի նախագահ հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ Իրաքի վարչապետի Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում երկու երկրների իջև կայացված որոշումներն ու պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն հնարավորինս շուտ:

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ասել է. «Հուսով եմ, աշխարհի ներկա պայմանների ու կորոնավիրուսի  տարածման ֆոնին, տարածաշրջանի բոլոր երկրների միջև առավել քան երբևէ կընդլայնվեն միասնությունն ու համագործակցությունը»:

Իրանի և Իրաքի նախագահների հայտարարությունները վերահաստատում են կարևոր կետեր, որոնց անդրադարձել էր հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով իրաքյան կառավարության թուլացմանն  Իրանի ընդդիմությանը, նշել է. «Երկկողմ հարաբերություններում Իրանի համար շատ կարևոր են անվտանգությունը, արժանապատվությունը, տարածաշրջանային հզորությունը և Իրաքում իրավիճակի բարելավումը»:

Այաթոլլահ Խամենեին, հայտարարելով, որ ամերիկացիների տեսակետը Իրաքի նկատմամբ  դեմ է Իրանի տեսակետներին, նշել է, որ Թեհրանը Իրանը չի խառնվում ԱՄՆ-ի հետ Իրաքի հարաբերություններին, բայց ակնկալում է, որ իրաքցի ընկերները կիմանան, որ ԱՄՆ-ի ներկայությունը ցանկացած երկրում հանգեցնում է  կոռուպցիայի, ոչնչացման և ավերածությունների: Միացյալ Նահանգները բառացիորեն թշնամի է և դեմ է անկախ, ուժեղ և մեծամասնություն կազմող Իրաքին: 

Այաթոլլահ Խամենեիին շեշտը դրել է Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդման վրա, որը բարձրացվել է ռազմավարական մակարդակի:

Կայուն և անվտանգ և տնտեսապես զարգացող  Իրաքը, Իրանի քաղաքական առաջնահերթություններից  է և անվտանգության մակարդակում Իրանի աջակցությունը Իրաքի կառավարությանը, ժողովրդին և զինված ուժերին ցույց տվեցին, որ Թեհրանը ծանր պայմաններում կարևոր դեր  է խաղացել Բաղդադի և տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման համար:

 Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ հանդիպման ժամանակ,  Իրաքի վարչապետը, բարձր գնահատելով դժվարին պայմաններում Իրանի  աջակցությունն Իրաքին, ասել է.«Իրաքցիները երբեք չեն մոռանա Իրանի աջակցությունը և փաստն այն է, որ իրաքցիների և իրանցիների արյունը խառնվել է թաքֆիրական խմբերի դեմ պատերազմում»:

Իրաքի վարչապետի Թեհրան կատարած այցի ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները պայմանավորվել են առևտրի ծավալները հասցնել 20 միլիարդ դոլարի:

Իրանն այժմ Իրաքի էլեկտրականության և գազի ամենակարևոր մատակարարն է

Իրան-Իրաք համագործակցությունն ռազմավարական նծանակություն ունի և ինճպես երկու երկրի նախագահներն են նշել այս համագործակցությունը կարող է ամրապնդվել նաև այլ ոլորտներում: