ԱՄՆ-ի բոլոր ձախողումների պատճառը Թրամփը երևակայությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124027-ԱՄՆ_ի_բոլոր_ձախողումների_պատճառը_Թրամփը_երևակայությունն_է
Ամերիկացի պաշտոնյաներն ամեն օր մի նոր մեղադրանք են ուղղում Իրանի դեմ: Ամերիկացիների հայտարարությունները երբեմն իրարամերժ են: Որոշ աղբյուրներ նույնիսկ ընդունում են, որ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքանությունը ձախողել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2020 08:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բոլոր ձախողումների պատճառը Թրամփը երևակայությունն է

Ամերիկացի պաշտոնյաներն ամեն օր մի նոր մեղադրանք են ուղղում Իրանի դեմ: Ամերիկացիների հայտարարությունները երբեմն իրարամերժ են: Որոշ աղբյուրներ նույնիսկ ընդունում են, որ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքանությունը ձախողել է:

Fox News– ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ եթե  Միացյալ Նահանգներում ընտրություններ չլինեին, Իրանը 24 ժամվա ընթացքում բանակցությունների կնստեր Միացյալ Նահանգների հետ ՝ համաձայնության գալու համար:

Սակայն ավելի վաղ,  պետքարտուղար Մայք Պոմպեոն  հայտարարել էր, որ Իրանի հետ երկխոսությունը արդյունք չի ունենա և այդ երկրի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով: 

 Սպիտակ տուն մտնելուց հետո, ԱՄՆ նախագահը ամեն կերպ փորձել է Իրանին ստիպել համապատասխանել Սպիտակ տան պահանջներին, որպեսզի, ինչպես  այդ երկրի կառավարությունն էր հայտարարում, «զսպի Իրանին»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը, պատժամիջոցների խստացումը և տարածաշրջանում Իրանի գործողությունների մասին սխալ հայտարարությունները՝ հարևան երկրների հետ Թեհրանի հարաբերությունները ոչնչացնելու նպատակով,  ԱՄՆ քաղաքականության մաս են կազմում:

 Միացյալ Նահանգները նույնիսկ փորձեց կոալիցիա կազմել Իրանի դեմ, սակայն Վաշինգտոնի բոլոր քայլերն անօգուտ եղան:

Մի երկրի որի ուժը բխում է իր հողից և այդ ուժի ամպրապնդումը կախված չէ արտաքին ուժերից և որն ակտիվ դերակատար է տարածաշրջանում, կարող է գործել գերտերություններից անկախ:

Անցած 40 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով ներքին ուժի և կարողությունների վրա, դարձել է երկիր, որը կարևոր դերակատարություն ունի  տարածաշրջանային և համաշխարհային հավասարումներում:

Իրանի ազդեցությունը տարածաշրջանային հավասարումների մեջ չի կարելի անտեսել: Այսօր Իրանը Արևմտյան Ասիայում իրական պայքար է մղում ահաբեկչության դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով:

Այն գինը, որ Իրանը վճարել է ահաբեկչության դեմ պայքարում, բոլորի համար է ակնհայտ և ԱՄՆ-ի հակաիրանական  անհիմն հայտարարությունները չեն կարող հասնել  իրենց նպատակին:  Դոնալդ Թրամփի հրամանով Արևմտյան Ասիայում ահաբեկչության դեմ իրական պայքար մղող ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ  Սուլեյմանիի սպանությունը փաստեց, որ ԱՄՆ-ի կողմից պետական ​​ահաբեկչության իրականացումը սահմաններ չունի:

Այս կապակցությամբ, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին անցյալ երեքշաբթի շեշտեց, որ քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում իր  ընթացիկ քաղաքականությունը,  որևէ պատժամիջոց չի կարողանա Իրանին խանգարել դիմակայել այդ քաղաքկանությանը:

Ինչպես շեշտել է Իրանի կառավարության խոսնակը, հենց որ  Միացյալ Նահանգները դառնա նորմալ պահվածքով պատասխանատու երկիր,  կարող է համապատասխան վարքագիծ ակնկալել Իրանի Իսլամական հանրապետությունից: