ԱՄՆ-ի բոլոր ձախողումների պատճառը Թրամփը երևակայությունն է
Ամերիկացի պաշտոնյաներն ամեն օր մի նոր մեղադրանք են ուղղում Իրանի դեմ: Ամերիկացիների հայտարարությունները երբեմն իրարամերժ են: Որոշ աղբյուրներ նույնիսկ ընդունում են, որ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքանությունը ձախողել է:
Fox News– ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ եթե Միացյալ Նահանգներում ընտրություններ չլինեին, Իրանը 24 ժամվա ընթացքում բանակցությունների կնստեր Միացյալ Նահանգների հետ ՝ համաձայնության գալու համար:
Սակայն ավելի վաղ, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանի հետ երկխոսությունը արդյունք չի ունենա և այդ երկրի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով:
Սպիտակ տուն մտնելուց հետո, ԱՄՆ նախագահը ամեն կերպ փորձել է Իրանին ստիպել համապատասխանել Սպիտակ տան պահանջներին, որպեսզի, ինչպես այդ երկրի կառավարությունն էր հայտարարում, «զսպի Իրանին»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը, պատժամիջոցների խստացումը և տարածաշրջանում Իրանի գործողությունների մասին սխալ հայտարարությունները՝ հարևան երկրների հետ Թեհրանի հարաբերությունները ոչնչացնելու նպատակով, ԱՄՆ քաղաքականության մաս են կազմում:
Միացյալ Նահանգները նույնիսկ փորձեց կոալիցիա կազմել Իրանի դեմ, սակայն Վաշինգտոնի բոլոր քայլերն անօգուտ եղան:
Մի երկրի որի ուժը բխում է իր հողից և այդ ուժի ամպրապնդումը կախված չէ արտաքին ուժերից և որն ակտիվ դերակատար է տարածաշրջանում, կարող է գործել գերտերություններից անկախ:
Անցած 40 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով ներքին ուժի և կարողությունների վրա, դարձել է երկիր, որը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային և համաշխարհային հավասարումներում:
Իրանի ազդեցությունը տարածաշրջանային հավասարումների մեջ չի կարելի անտեսել: Այսօր Իրանը Արևմտյան Ասիայում իրական պայքար է մղում ահաբեկչության դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով:
Այն գինը, որ Իրանը վճարել է ահաբեկչության դեմ պայքարում, բոլորի համար է ակնհայտ և ԱՄՆ-ի հակաիրանական անհիմն հայտարարությունները չեն կարող հասնել իրենց նպատակին: Դոնալդ Թրամփի հրամանով Արևմտյան Ասիայում ահաբեկչության դեմ իրական պայքար մղող ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունը փաստեց, որ ԱՄՆ-ի կողմից պետական ահաբեկչության իրականացումը սահմաններ չունի:
Այս կապակցությամբ, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին անցյալ երեքշաբթի շեշտեց, որ քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում իր ընթացիկ քաղաքականությունը, որևէ պատժամիջոց չի կարողանա Իրանին խանգարել դիմակայել այդ քաղաքկանությանը:
Ինչպես շեշտել է Իրանի կառավարության խոսնակը, հենց որ Միացյալ Նահանգները դառնա նորմալ պահվածքով պատասխանատու երկիր, կարող է համապատասխան վարքագիծ ակնկալել Իրանի Իսլամական հանրապետությունից: