ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսակետերը Հիրոսիմայում ԱՄՆ-ի հանցագործության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i124039-ԻԻՀ_գերագույն_առաջնորդի_տեսակետերը_Հիրոսիմայում_ԱՄՆ_ի_հանցագործության_վերաբերյալ
1945թ ԱՄՆ-ը ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա, սպանելով հարյուր հազար հոգու , և ցույց տվեց իր բանակի բռնատիրական, անհավատ և դաժան էությունը:
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Օգոստոս 08, 2020 13:27 Asia/Tehran
  • ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսակետերը Հիրոսիմայում ԱՄՆ-ի հանցագործության վերաբերյալ

1945թ ԱՄՆ-ը ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա, սպանելով հարյուր հազար հոգու , և ցույց տվեց իր բանակի բռնատիրական, անհավատ և դաժան էությունը:

Հիրոսիմայի դեմ ատոմային հարձակման տարելիցի կապակցությամբ KHAMENEI.IR կայքում հրապարակաված ուղերձում, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եթե որևէ մեկը ցանկանա խոսել գերտերությունների բանակների հանցագործությունների մասին, կարող է գրքեր գրել այդ կապակցությամբ»:

1945 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային հարձակումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 220 հազար մարդ: Այս հանցագործությունն ընդմիշտ կմնա պատմության մեջ:  

Այդ ժամանակվանից ի վեր բազում ջանքեր են գործադրվել կանխելու այս ողբերգության կրկնությունը, սակայն երկրների միջուկային  զինանոցներում գտնվող հազարավոր միջուկային մարտագլխիկները շարունակում են  սպառնալ աշխարհին:

իսկ ԱՄՆ-ը շարունակում է արդիականացնել իր միջուկային զենքի զինանոցը: Այժմ Միացյալ Նահանգների աջակցությամբ ակտիվ է Իսրայելի «Դիմոնա» միջուկային օբյեկտը, որը հայտնի է,  որպես «փոքր Հիրոսիմա»:

Հինգշաբթի օրը, Հիրոսիմայի վրա ԱՄՆ միջուկային հարձակման 75-ամյակի կապակցությամբ  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է.«Վաղուց արդեն ավարտվել է  միջուկային զենքով դիմացինին ոչնչացնելու սպառնալիքի թնջուկը»:

ԱՄՆ-ն, որպես այս դաժան հանցագործության մեղավոր, պնդում է, որ պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն արտադրում ու արդիականացնումէ միջուկային ռումբեր: Այսօրվա ատոմային ռումբերը 3000 անգամ ավելի կործանարար են, քան Հիրոսիմայում և Նագասակում կիրառված ռումբերը:

ԱՄՆ-ի միջազգային անվտանգության և Հադսոնի ինստիտուտի տնօրեն Քրիստոֆեր Էշլի Ֆորդը կարծում է, որ այսօրվա աշխարհում մարտահրավերներից շատերը բխում են միջուկային զենքի արդիականացումից և միջուկային հարցերում մեծ տերությունների միջև աճող նոր մրցակցությունից:

Ամերիկայի պատմությունը լի է մարդկության դեմ ուղղված միջամտություններով և հանցագործություններով: Պատերազմական հանցագործությունները Մեքսիկայում 1846-1848թթ. ավելի քան 10,000 սպանվածներով, 1955-ից 1975 թվականներին Վիետնամի պատերազմի սարսափելի հանցագործությունները, պատերազմական հանցագործություններ Ֆիլիպիններում, առնվազն 200 000 սպանվածներով,  ԱՄՆ-ի ռազմական միջամտության պատմության միայն մի մասն են:

Պարտադրված պատերազմի տարիներին Սադդամ Հուսեյնն ԱՄՆ-ի աջակցությամբ քիմիական զենք կիրառեց   Իրանի դեմ:

 Հրթիռային հարձակումը Իրանի ուղևորատար ինքնաթիռի վրա, գաղտնի բանտերը և սարսափելի խոշտանգումները Գուանտանամոյի և Աբու Ղորեյբի բանտերում, ռասիստական ​​բողոքի ցույցերի ճնշումը և  ամերիկյան հասարակության մեջ անարդարությունների գործադրումն ԱՄՆ-ի  անմարդկային վերաբերմունքի մի մասն են կազմում:

ԻԻՀ առաջնորդն ասել է. «Եթե որևէ մեկը ցանկանա խոսել գերտերությունների բանակների հանցագործությունների մասին, կարող է գրքեր գրել այդ կապակցությամբ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio